ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ դեպք Երևանում. մասնագիտությամբ բուժքույր քույրերը «Երևան «Մոլ» առևտրի կենտրոնից հագուստ գողանալու պահին ոստիկանների կողմից բռնվել են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ՝ հունիսի 6-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչութան Շենգավիթի պահպանության բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներով Արշակունյաց պողոտայից «Երևան Մոլ» առևտրի կենտրոնից գողություն կատարելու կասկածանքով Շենգավիթի ոստիկանություն են բերման ենթարկել Երևանի բնակիչ՝ 40-ամյա Գայանե Ս.-ին և Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 43-ամյա Արմենուհի Ս.-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ ոստիկանների ստացված օպերատիվ տվյալները հավաստի են եղել, և Գայանե Ս.-ի մանկասայլակի մեջ հայտնաբերվել են «Full and Bear» տեսակի 3 հատ բլուզ, «Stradivarius» տեսակի տաբատ ու բլուզ և «Mango» տեսակի տաբատ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արմենուհի Ս.-ն ոստիկաններին հայտնել է, որ նշված ապրանքները ինքը փորձել է գողանալ «Երևան Մոլ» առևտրի կենտրոնում գործող տարբեր խանութ-սրահներից։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գայանեն և Արմենուհին հարազատ քույրեր են և մասնագիտությամբ բուժքույրեր են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular