Փոխարժեք՝
479.8
$
542
7.43

Արևմտյան Հայաստանի հավաքականը եզրափակչում է

 

Արցախում ընթացող չճանաչված երկրների ֆուտբոլի Եվրոպայի առաջնության (ConiFA) եզրափակչի մասնակիցները հայտնի են:

Կիսաեզրափակչում Արևմտյան Հայաստանի թիմը մրցեց Աբխազիայի թիմի հետ: Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով և հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ավելի ուժեղ գտնվեցին Արևմտյան Հայաստանի թիմի ֆուտբոլիստները:

Եզրափակչում միմյանց հետ ուժերը կչափեն Հարավային Օսիայի և Արևմտյան Հայաստանի թիմերը:  

website by Sargssyan