ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեւանի Արցախի 8 հասցեի IV կարգի վթարային շենքի վերաբնակեցման ծրագիրը մոտենում է իր հաջող հանգուցալուծմանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

Ամիսներ տեւած բանակցություններից հետո քաղաքապետարանն ու շենքի բնակիչները համաձայնեցրել են տեղափոխմանը վերաբերող վերջնական առաջարկները, բոլոր նախագծերը պատրաստ են:

 

 Վթարային շենքի 81 ընտանիքների մեծ մասը կտեղափոխվի արդեն պատրաստի եւ սեփականության իրավունքով նրանց տրվող բնակարաններ, մյուսները կտեղավորվեն ժամանակավոր բնակարաններում, որոնց վարձավճարները կփոխհատուցի քաղաքապետարանը, մինչեւ ավարտին հասցվի հատուկ այս մարդկանց համար քաղաքի միջոցներով կառուցվող բնակելի շենքը: Նոր տրամադրվող բնակարանները լինելու են վերանորոգված, կահավորված ջեռուցման, ջրի ու բնական գազի մատակարարման համակարգերով:

 

Ըստ էության, առաջիկա մի քանի օրերին կավարտվի ծրագրի իրավական մասը եւ կսկսվի բուն՝ ֆիզիկական վերաբնակեցման գործընթացը: 
Հերթի մեջ է հարեւանությամբ՝ Արցախի 10-ում գտնվող վթարային շենքը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular