ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում անչափահասը մոր մեքենայով վրաերթի է ենթարկել հեծանվորդին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
 

Այսօր՝ հունիսի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։40-ի սահմաններում Երևանի Տարոնցու փողոցի բնակիչ՝17-ամյա Դավիթ Հովհաննիսյանը իր վարած Mercedes մակնիշի 36 AC 040 համարանիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցում՝ թիվ 56 շենքի դիմաց, վրաերթի է ենթարկել 40-45 տարեկան տղամարդ հեծանվորդի։

Ինչպես հայտնում է Shamshyan com-ը` վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարզվել է՝ ավտոմեքենան հաշվառված է վրաերթը կատարած անչափահաս տղայի մոր՝ Ժաննա Հովհաննիսյանի անվամբ, ով այս պահին գտնվում է ոստիկանության Չարբախի բաժանմունքում։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Mercedes-ը հեծանվորդին վրաերթի է ենթարկել՝ դուրս գալով հանդիպակաց երթևեկելի գոտի, իսկ վրաերթի ենթարկվածին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել բժիշկները։

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular