ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոտայքի մարզպետը քայլող խայտառակութուն է և բացի վարկաբեկելուց ոչնչի ընդունակ չէ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սոնա Սեդրակյանը   ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Արդեն մեկ տարի է լրացել ինչ Կոտայքի մարզպետ է նշանակվել Ռոմանոս Պետրոսյանը: «Հարգարժան» մարզպետը, ով ի դժբախտություն իրեն մարզում ոչ մի հարգանք և հեղինակություն չի կարողացել ստեղծել, ինչպես իր անցյալ կյանքում չի կարողացել միջակությունից այն կողմ անցնել այդպես էլ մարզպետի կարգավիճակում չի կարողանում իրեն դրսևորել, քանզի լավ գործ անելու համար պետք են բազմաթիվ մարդկային ինչպես նաև պրոֆեսիոնալ որակներ որոնցից նա կատարելապես զուրկ է: Ամփոփելով նրա գործունեությունը կարելի է առանձնացնել մի քանի բան. Նախ նա իր գրեթե բոլոր ծանոթ բարեկամներին տեղավորեց պետական պաշտոնների, սրա մասին են վկայում համացանցում տարածված այն նյութերը, որտեղ երևում է թե ինչպես է օրինակ այս կամ այն դպրոցում նշանակումներ կամ ազատումներ կատարվում: Այնուհետև մարզպետը քանի որ ոչ մի հարգանքի չի արժանանում մարզի համայնքապետերի կողմից, նրանց վրա ճնշում գործադրելու և վախեցնելու համար մշտապես խնդրում է հատուկ ծառայություններին և ոստիկանությանը աջակցել իրեն, երբեմն նաև կեղծ մեղադրանքներ հնարելով: Եթե փորձենք տեսնել, թե մարզի զարգացման համար ի՞նչ ծրագրեր են իրականցվել մեկ տարվա ընթացքում մարզպետի կողմից, կտեսնենք, որ նա վերանորոգել է իր առանձնատունը և դեպի այդտեղ տանող ճանապարհը: ԵՎ իհարկե նա մշտապես աչքի է ընկնում բոցաշունչ ելույթներով, որտեղ մեղադրում է մարզում մեծ հարգանք ունեցող մարդկանց, հոգու խորքում հույս փայփայելով որ խոսելով մեծ մարդկանց մեծ գործերից ինքնել վեր կբարձրանա: ԵՎ վերջապես ծանոթ-բարեկամ քաղաքականությունը լավագույնս դրսևորվում է Աբովյանի քաղաքապետի ընտրություններում: Տեսնելով որ իր կողմից առաչադրված թեկնածուն ոչ մի շանս չունի հաղթելու, նրա ջանքերով ավտոբուսներով այլ մարդիկ են բերվել Աբովյան ովքեր ոչ մի կապ չունենալով Աբովյանի հետ երթ են անցկացրել փորձելով տպավորություն ստեղծել: Նրանք ովքեր կարծում են, որ Կոտայքի մարզպետի աջակցությունը տեղական ընտրություններում իրենց օգուտ կբերի չարաչար սխալվում են, քանզի նա փաստացի ՀՀ պատմության ամենվարկաբեկված մարզպետներից մեկն է և փաստացի քայլող խայտառակություն է ուստի կխայտառակի նրանց ում կողքը կկանգնի: Մեկ այլ ուշագրավ հանգամանք է մարզպետի հարազատների վարքագիծը: Ինչպես գիտենք մարզպետի եղբայրը դաժանորեն ծեծի է ենթարկել քաղաացիներից մեկին իր հետ չհամագործակցելու համար: Ահա այս անասնական վարքագիծն է մարզպետի ուղենիշը և գործելոճի տրամաբանությունը: Նման մարզպետը չարիք է մարզի համար: Նման միջակությունները չեն կարող տեղ ունենալ պետական համակարգում ուր մնաց մի ողջ մարզ կառավարելուն:
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular