Ռումանոս Պետրոսյանը որպես նախկին վարչակարգի արատավոր երևույթների ժառանգորդ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարգո Կոստանդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Օրերս համացանցը հեղեղված է Աբովյան քաղաքի ՏԻՄ ընտրությունների հետ կապված նյութերով։ Մասնավորապես նյութերում խոսվում է ընտրությունների գլխավոր հավակնորդի ՝ գործող քաղաքապետ Վահագն Գրիգորյանի և Կոտայքի մարզպետի կողմից առաջադրված անհայտ թեկնածուի մասին։ Բանն այն է, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը դեռ ամիսներ առաջ որոշել էր իր թեկնածուին առաջադրել քաղաքապետի պաշտոնում, և այդ առաքելության համար ընտրելով ոմն Գրիգոր Գոլյանի, ով անհայտ է աբովյանցիների համար, նրան ուղղակի չեն ճանաչում։
Ինչքան ընտրությունների օրը մոտենում է, այդքան ավելանում է Ռոմանոսի վախն առ այն, որ նա ձախողել է իր առջև դրված «միսիան», քանզի թեկնածուի ընտրության պատճառով դարձել է ծիծաղի առարկա։ Մասնավորապես աբովյանցիների շրջանում խոսում են այն մասին, որ մարզպետը այնքան է կուրացել պաշտոնը ստանալուց հետո, որ չի էլ հասկացել , թե ում է առաջադրում քաղաքապետի պաշտոնին։ Ուրիշներն էլ ասում են, որ անգամ Ռոմանոսը դեմքով չի ճանաչում Գուլյանին։
Եվ հիմա, գիտակցելով իր գալիք պարտությունը, Ռոմանոսը սկսել է օգտագործել նախկին վարչակարգից ժառանգած արատավոր քաղաքականությունը ՝ անտեղի փնովելով հակառակորդին, հանրությանը ստիպել ընտրել սեփական թեկնածուին։ Այս ամենի մասին փաստում է Ռոմանոսի վերջին օրերին արած քայլը ՝ արձակուրդ ձևակերպելը, նախընտրական քարոզարշավն ինքնուրույն ղեկավարելու նպատակով։
Բայց այլայլված մարզպետն այսքանով չավարտեց իր արատավոր գործունեությունը և որոշեց քայլերթ կազմակերպել ի աջակցություն իր թեկնածուի, սակայն հասկանալով որ հավաքվածների թիվը չի գերազանցի մեկ տասնյակը, հրահանգեց Երևանից և Կոտայքի այլ համայնքներից ավտոբուսներով մարդիկ բերել։ Այնուհետև Ռոմանոսի պատվերով համացանցում սկսվեց շրջանառվել մի տեսանյութ, որը կեղծ տեղեկատվության միջողով փորձում է շողք նետել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդեպ աբովյանցու ունեցած հարգանքի և վստահության վրա։