Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հիփոթեքը, օրենքի չիմացությունն ու դրանից առաջացած խնդիրները․ ինչու է բանկը փոխում տոկոսադրույքները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
 

ԼՈՒՐԵՐ․com ահազանգած քաղաքացու խոսքով՝ «ինքը դարձել է «Էվոկաբանկ»-ի խաբեության զոհը»: Նա, մասնավորապես, պատմեց, որ որպես երիտասարդ ընտանիք՝ հիփոթեքով տուն են ձեռք բերել «Էվոկաբանկ»-ի միջոցով, սկզբում ցածր տոկոսադրույքով, սակայն 1-2 ամիս անց իրենց ասել են, որ պետք է շատ ավելի բարձր տոկոսներ վճարեն, քանի որ իրենք ոչ թե Երևանի, այլ Սիսիանի քաղաքացի են:

«Ներկայացրինք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ասացինք, որ ապրում և աշխատում ենք Սիսիան քաղաքում, և վարկը ձևակերպեցինք։ Մենք ունեինք տան գումարի 30% կանխավճարը, բանկն էլ համաձայնություն տվեց և 2018թ. դեկտեմբերի 27-ին, անհրաժեշտ ձևակերպումներն անելուց հետո, տրամադրեցին ամբողջ գումարը, որպեսզի վճարենք տունը վաճառողին։ Ամսական տոկոսադրույքը կազմում էր 4․8%։ Սակայն առաջին ամսվա մուծումից հետո մեր գործով զբաղվող բանկի կառավարիչը հայտնեց, որ պետությունը մեր 2%-ը չի վճարում, չի սուբսիդավորում և պետք է իրենց ներկայացնենք թուղթ, որ Երևանում ենք աշխատելու, այնինչ մենք նախապես ասել էինք, որ ես զինվորական եմ և նման թուղթ չեմ կարող բերել։ Հետո առաջարկեցին նոր պայմանագիր կապել՝ եղբորս անունով, ինչին մենք չհմաձայնեցինք։ Եթե պետությունը 2%-ը չի սուբսիդավորում, դա մեր մեղքը չէ, չէ՞ որ իրենք մեր թղթերը նայել են, տեսել են՝ ամեն ինչ նորմալ է, մեզ վարկ են տրամադրել։ Մեզ ասացին՝ եթե այդ 2 %-ը չվճարենք, կանցնենք սև ցուցակ, ստիպված՝ երկրորդ ամսից սկսեցինք վճարել 6.8%-ով: Մտածում էինք՝ այլ բանկ տեղափոխենք մեր գործարքը, բայց չի ստացվում, որովհետև բոլորը բարձր տոկոսով են տալիս գումար»,-ասաց մեզ ահազանգած Արգիշտի Աշոտյանը։

Նրա խոսքով՝ հաջորդ ամսվա վճարման ժամանակ բանկից կրկին զանգահարել են և հայտնել, որ վճարը դառնալու է 18%, որը նախատեսված է ոչ թե երիտասարդ ընտանիքների համար, այլ մյուս շահառուների․ «Ստացվում է, իրենք չեն նայել, որ մենք Սիսիանում ենք աշխատում, տրամադրել են տունը, հիմա էլ ասում են՝ կամ տունը վաճառեն մեր գումարը վերադարձնեն, կամ վճարենք 18%-ով։ Այսինքն՝ մենք այլ պայմաններով ենք ձևակերպել, հիմա կրկնակի տոկսներ են պահանջում, որը չենք կարող վճարել: Ես զինվորական եմ, իմ և կնոջս աշխատավարձն այդքանի չի հասնում, որ կարողանանք վճարել, եթե հնարավորություն ունենայինք, ոչ թե 35 000 դոլարանոց տուն կառնեինք, որի 10 500-ը կանխավճար ենք տվել, այլ ավելի թանկարժեք ու ավելի լավ տուն կառնեինք»,- նշեց Արգիշտի Աշոտյանը:

ԼՈՒՐԵՐ․com-ը մեկնաբանություն խնդրեց նաև «Էվոկաբանկ»-ից։ Այստեղից մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակներում վերաֆինանսավորման ենթակա չեն այն վարկերը, որոնց դեպքում ամուսինները չեն պատրաստվում մշտական բնակության անցնել ձեռք բերվող բնակարանում կամ բնակելի տանը։ 

«Էվոկաբանկ»-ի ամբողջական պատասխանը՝ ստորև․ 

Սոնա Հարությունյան

 

 

Արբանյակները ֆիքսել են դեպի ռուսական նավահանգիստ գնացող հյուսիսկորեական տանկերներՓաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են Հայտնի են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման նոր ցուցակներում համարների միջակայքերըՍյունիքի մարզում դատավոր է նշանակվել 5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Դուք անկեղծ նախանձում եք ձեր ֆրակցիայի հիմարներին, որոնք դեռ ապրում են 2018-ի մայիսի մեջ․ Ռուբեն ՄխիթարյանԱլիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձըՀունաստանում երկու ուժգին երկրաշարժեր են գրանցվելԺամկետն անցած հավկիթեր են հայտնաբերվելՕրենքով գող Շաքրո Մոլոդոյն արդեն ազատության մեջ է Հռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ) Գվարդիոլան կհեռանա «Մանչեսթեր Սիթիից» Ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը փոխվելու է․ ի՞նչ է հայտնի ՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները Կարճատև անձրև, քամու ուժգնացում. ինչ եղանակ կլինի Ներքին Հանդում դպրոցականներն ադրբեջանական դիպուկահարների նշանառության տակ են․ ԹաթոյանՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 3 սպանության փորձ, մեկը՝ հաջողված․ 40–ամյա բնակիչը խոստովանել է Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան«Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Խուզարկվել է նաև Ժիրայր Սեֆիլյանի բնակարանը Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել էՎաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով «Հայաստանը տանում է դեպի փլուզում». ԼավրովԱրգելափակվել են «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքի երկու հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում․ Ավետ Պողոսյան Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանը Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում 1920թ. Երևանից օգնության ուղարկված գնդապետ Թարվերդյանի զորախումբը հասել է Ղարաբաղ. պատմության այս օրը(29 մարտ)Խուզարկվում է Վոլոդյա Ավետիսյանի տունըՄեզ համար մեծ պատասխանավություն ու պատիվ էր լինել կարևորագույն թատերական այս միջոցառման կողքին. Իվետա Տոնոյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՓաշինյանական իշխանությունը կոշտ դիմադրության է արժանանում, սակայն ընթացքը կասեցնել չի լինի․ Տիգրան ԱբրահամյանՌուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին Արտակարգ դեպք ԵրևանումԱնկում տարադրամի շուկայումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում4 զn՞հ. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ»Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել
Ամենադիտված