ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանվել Գրիգորյանին «Դատապարտյալների հիվանդանոց»-ից տեղափոխել են «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Այս մասին ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության բաժնի պետ  Նոնա Նավիկյանը:

«Քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն է առաջացել և նրան տեղափոխել են «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն»,- ասաց Նավիկյանը:

Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ իր պաշտպանյալի արյան շաքարի քանակը կտրուկ բարձրացել է:

 Հունիսի 3–ին Մանվել Գրիգորյանին «Նաիրի» բժշկական կենտրոնից տեղափոխել էին «Երևան–Կենտրոն» ՔԿՀ, այնուհետև՝ «Դատապարտյալներիհիվանդանոց» ՔԿՀ:

 
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular