Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաբայանի գրասենյակի պարզաբանումը՝ Քաշաթաղում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 

Քաշաթաղի Վակունիս համայնքում այսօր՝ հունիսի 5-ի առավոտյան, ծեծկռտուք է եղել ստորագրահավաք իրականացնող խմբի եւ գյուղապետի միջեւ։ Դրա առնչությամբ Սամվել Բաբայանի գրասենյակը տարածել է պարզաբանում եւ նաեւ կոչ ուղղված՝ ԱՀ և ՀՀ ՄԻՊ գրասենյակներին՝ զբաղվելու քաշաթաղցիների իրավունքներով։

Բաբայանի գրասենյակի հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ՝ ամբողջությամբ․

«Այն, որ Քաշաթաղը թաթախված է անօրինականության ու անպատժելիության մեջ, դա մենք չէ որ պետք է ասենք, դա կփաստի Քաշաթաղում բնակվող յուրաքանչյուր ոք, ով քիչ թե շատ առերեսվել է նախկին ոստիկանապետ-շրջանի ղեկավարի և կամ կուսակցական քաշաթաղյան պարագլխի մակարդակով կատարվող բեսպրիդելին, որ ահ ու սարսափով է լցնում քաշաթաղցու առանց այն էլ զրկանքներով լի կյանքը։ Այստեղ ներքին կյանքի եղանակը կարգավորվում է անձերի մակարդակով, որոնք ունեն փող, իշխանություն, ինչպես նաև լավ տանիք, որը նրանց ցանկացած հանցանք կարողանում է ակնհայտ պառտկել։ Դպրոցի տնօրենները, քաղաքապատները, գյուղապետերը, նույնիսկ ոստիկանությունը գտնվում են այս խաժամուժի զանգովի ղեկի տակ։

Այսօր առավոտյան այս բեսպրիդելը հասավ նաև նախաձեռնող խմբի ստորագրությունների հավաքումն իրականացնող ներկայացուցիչներին։ Միջադեպը տեղի է ունեցել այսօր, հունիսի 5-ի առավոտյան, երբ վերջիններս հանդիպել են Վակունիս համայնքի ղեկավար Էդուարդ Զաքարյանին, նախօրոք բանավոր պայմանավորվածության համաձայն, որպեսզի լուծեն օրենքով սահմանված մի քանի հարց, ի դեպ սա քաղաքական բնույթ չի կրել։ Սրանից մեկ օր առաջ, հունիսի 4-ին նախաձեռնող խմբի ներկայացուցիչները զանգահարել են գյուղապետին, որպեսզի միասին զբաղվեն կազմակերպչական աշխատանքներով, սակայն վերջինս պատասխանել է, որ գյուղում չի, սակայն իր ներկայացուցիչը, հանրային ծառայողը, տվյալ գյուղի դպրոցի բանվոր Հովսեփյան Սամվելը այդտեղ է, նրանք թող սկսեն աշխատանքները, ի դեպ նաև այս գյուղում որևէ տեղ չի տրամադրվել ստորագրահավաքն իրականացնելու համար, ինչևէ։ Դպրոցի բանվոր Հովսեփյան Սամվելը իր կնոջ հետ նույնիսկ մասնակցել է ստորագրահավաքին և ստորագրել են նախագծի տակ։ Հաջորդ օրը, միջադեպի օրը, հունիսի 5-ին, գյուղապետը հայտնել է,թե բա ինքը չի ուզում, որ իր ներկայացուցիչը լինի Հովսեփյան Սամվելը, ուզում է,որ լինի գյուղապետարանի քարտուղար Ասլանյան Սամվելը։ Ասլանյան Սամվելը , սակայն, հրաժարվել է, իսկ գյուղապետը պնդել։ Ապա հետևել է նաև ստորագրահավաքը իրականացնող խմբի տղաների հակադարձը առ այն, որ արդեն արձանագրված են թղթերը, եկեք այսպես էլ շարունակենք։ Սակայն գյուղապետին ցնցել է այս պատասխանը և նա բարկացած զազրախոսել է, ապա տղաները բացատրություն են պահանջել, որի արդյունքում համայնք ղեկավարող, գյուղի դեմքը ներկայացնող համար մեկ անձը գյուղապետ Էդուարդ Զաքարյանը ոտքով հարվածել է ստորագրահավաքը իրականացնող խմբի անդամ Արամյան Արային, պատրաստվել է հաջորդ հարվածին, սակայն Արան ինքնապաշտպանությունից և իր անվտանգությունից ելնելով ուղղակի հրել է գյուղապետին, որի արդյունքում գյուղապետը ընկել է և գլուխը, ճակատային մասը, հարվածել ինչ-որ տեղ։ Ապա մեր տղաները շտապել են կողքի Վարդուտ համայնք, այնտեղ գտնվող ոստիկանական հենակետ, որպեսզի հաղորդում տան գյուղապետի ապօրինի գործունեության մասին։ Ճանապարհին նրանք կոչերով ցանկացել են կանգնեցնել Վարդուտ համայնքի ոստիկանական հենակետի ղեկավարի ավտոմեքենան, որպեսզի հաղորդում տան, սակայն վերջինս չի կանգնել, սրան հետևել է արդեն Քաշաթաղի ոստիկանության պետի տեղակալի այցը, որը տղաներին հայտնել է, որ ոստիկանությունում հաղորդում է տվել Էդուարդ Զաքարյանը, որ իրեն ծեծի են ենթարկել։

Չնայած այս բոլոր խոչընդոտներին Վակունիս համայնքում գրանցվել է ստորագրահավաքի 97 տոկոս մասնակցություն։ Չունենալով որևէ քաղաքական լծակներ՝ հիմնվելով միայն հասարակության հույսի ու հավատի լծակին, նախաձեռնող խումբը այս համայնքում գրանցեց լավագույն արդյունքը։ Շնորհակալ ենք բոլոր Վակունիսցիներին Արցախի ու Հայստանի միասնության առաքելությունը բարձր պահելու համար։

Այսպիսով, սա Քաշաթաղն է, այստեղ հարցերը այսպես են լուծվում։ Այստեղ ժողովուրդն ապրում է ծայրահեղ ծանր վիճակում, սակայն նախկին ոստիկանապետ Սուրիկ Խաչատրյանը հեկտարներով վարելահողեր ունի։ Այստեղ քաշաթաղցու իրավունքները ոտնահարվում են անխնա, կարելի է ասել այստեղ քաշաթաղցին ոչ մի իրավունքից էլ չի օգտվում։ Այստեղ կուսակցական հեղինակությունները հանձինս Արտուշ Մխիթարյանի որոշում են քաշաթաղցու հետագա անապագա կյանքը։

Լրջացման պահը։

Կոչ ԱՀ և ՀՀ ՄԻՊ գրասենյակներին, միթե դուք չեք տեսնում այն բազմաթիվ տեսահոլովակները, այն բազմաթիվ բողոքները, որ մենք ներկայացնում ենք քաշաթաղցու կյանքից, միթե չեն հուզում ձեզ այն խեղված ճակատագրերը, որոնք այսպիսի հանցագործ ու ապօրինի գործելաոճի հետևանքն է։ Եկեք Քաշաթաղ տեղում ծանոթացեք այս մարդկանց կենսակերպին, քայլեր ձեռնարկեք այս մարդկանց կայնքը բարելավելու համար, իրավունքների վերականգնման համար։ Այստեղ հիմնականում ՀՀ-ից վերաբնակեցվածներն են, որոնց ոսկե սարեր են խոստացել իշխանությունները, սակայն թողել չքավորության մեջ, այս մարդիկ չունեն տարրական պայմաններ նույնիսկ իրենց գոյությունը պահպանելու համար»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСоздание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак КарапетянОн родился чемпионом: Артем Терян Выгоду от переориентации получат бенефициары, которые находятся за пределами Южного Кавказа, а пострадает армянский народ: Игорь Семеновский Выход Армении из ОДКБ не будет способствовать укреплению ее безопасности: Александр Асафов Омское объединение «Исток медиа» под руководством Тиграна Назаряна победило в конкурсе «Светлое кино» «Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаГол Эдуарда Сперцяна помог победе «Краснодара» Гол Севикяна принес победу «Ференцварошу» Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянВ Кишиневе прошел концерт, посвященный 109-й годовщине Геноцида армян В культурном центре посольства РА в России к 109-й годовщине Геноцида армян был организован вечер дудука Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаЕще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Пашинян не способен защищать национальный интерес Армении — Аслан Рубаев В Москве прошли памятные мероприятия посвящённые памяти жертв Геноцида армян 1915 года Пашиняну не верят даже на ЗападеВ Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяРежим перешел к репрессиям и насилию в ТавушеАршак Карапетян заявил о начале акций неповиновенияЕдинственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянПашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииПашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Армения и Азербайджан не нуждаются в посредниках — Алиев Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромКурсы валют в Армении «Интер» Генриха Мхитаряна обыграл «Милан» и в 20-й раз стал чемпионом Италии В Минске почтят память жертв Геноцида армян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянАнна Бадалян завоевала два золота в Ницце В Культурном центре посольства РА в России пройдет встреча, посвященная Габриелу Сундукяну Заявление о внутренней ситуации в Армении Запад отправит экспертов в АрмениюАдминистрация готовится приостановить протесты провокациями Мишенью властей являются духовные лидерыСоздавшаяся ситуация – результат ошибок Никола Пашиняна։ это дипломатический нонсенс: Аршак КарапетянДля четырех сел нашли козла отпущенияАдминистрация забыла об армянских военнопленных
Самое популярное