Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարտի 1-ի սպանության գործով ձերբակալված Գեղամ Պետրոսյանի հարցաքննությունը (արխիվային տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 

Մարտի 1-ի գործի բացահայտումը նոր ընթացք է ստանում։ Մասնավորապես, երեկ հայտնի դարձավ, որ «Մարտի 1»-ի գործով ձերբակալվել է  2008թ.-ի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը՝ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար: Մինչև այս պահը Մարտի 1–ի գործի շրջանակում սա առաջին ձերբակալությունն է սպանության կասկածանքով։

Զաքար Հովհաննիսյանը Մարտի 1-ի դեպքերի ժամանակ միակ անձն էր, որին սպանել են արտակարգ դրություն հայտարարելուց հետո՝ մարտի 2-ին՝ ժամը 01։40-ի սահմանում։ Տարիներ շարունակ հրապարակվող պաշտոնական տեղեկատվության համաձայն, 31-ամյա Զաքար Հովհաննիսյանը վիրավորվել է Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումների ժամանակ: Նա տեղափոխվել է հիվանդանոց, վիրահատվել, սակայն գիտակցության չգալով, մահացել է:

Համաձայն դատաբժշկական եզրակացության՝ «Զաքար Հովհաննիսյանի դիակի վրա հայտնաբերվել է հրազենային մուտքի վնասվածք: Մահվան պատճառ է հանդիսացել վնասվածքի հետևանքով առաջացած արյան սուր կորուստը»:

Նշենք, որ համացանցում հատված կա Մարտի 1-ին սպանված Զաքար Հովհաննիսյանի գործով ձերբակալված ոստիկանության շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանի հարցաքննությունից («Հայաստանի կորսված գարունը» ֆիլմից), որտեղ Փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամներ ՀԱԿ նախկին ներկայացուցիչ, այժմ՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի ու Ժառանգությունը ներկայացնող Սեդա Սաֆարյանը առանձնազրույց են ունենում։

- Մենք 10 զոհերի հարազատների փոխարեն ուզում ենք իմանալ, թե դուք ի՞նչ էիք անում այնտեղ,- հարցնում է Սեդա Սաֆարյանը։

- Ինչ-որ պետք ա, ինչ որ օրենքով թույլատրվել ա մեզ, էն էլ արել ենք, ուրիշ բան չենք արել,- ասում է Գեղամ Պետրոսյանը։

- Այսինքն՝ օրենքում գրված է, որ կարաք մարդկանց վրա կրակե՞ք, սպանե՞ք,- հարցնում է Անդրանիկ Քոչարյանը։

- Օրենքը կարդացեք, այնտեղ գրված է՝ ամեն ինչ ձեռնարկել, որ էդ փորձը խաթարենք,- պատասխանում է Գեղամ Պետրոսյանը։

- Մեր ծառայողական քննության նյութերի մեջ գրված է, որ ամեն ինչ եղել է օրենքի սահմանում,- ասում է Գեղամ Պետրոսյանը։

- Նախ ասեք՝ ի՞նչ եք արել և հիմնավորեք։ Դուք եկել եք լռե՞ք,- հարցնում է Սեդա Սաֆարյանը։

- Բայց ինչի՞ պիտի ես դա ասեմ Ձեզ։ Այո՛, ես եկել եմ լռեմ,- ասում է Գեղամ Պետրոսյանը։

Հայաստանը վերջին երկու տարիների ընթացքում ունեցել է տնտեսական աճի բարձր տեմպեր․ ՕվերչուկՀայաստանի և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերություններըԱյս սրբազան շարժումը մարմնավորում է ավելի քան 10 000 000 հայերիս՝ հզոր ու մեծ Հայաստանի ընդհանուր երազանքը. «Միասնություն» ազգային շարժումԿիրանցի բնակիչները միացել են Բագրատ Սրբազանին (տեսանյութ)ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ․ գագաթնաժողում չեն քննարկել ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը․ ՌԴ փոխվարչապետՀայաստանը մնում է ՀԱՊԿ անդամՀԱՊԿ-ից արձագանքել են Հայաստանի՝ կազմակերպությանը ֆինանսավորումը դադարեցնելու որոշմանըԻր գոյության 10 տարիների ընթացքում ԵԱՏՄ-ն դարձել է տնտեսական սերտ փոխգործակցության նշանակալի հարթակ. ՓաշինյանԱդրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի․ ԷրդողանԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներինՌուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցելՀայտարարություններ են փոխանցվել 7 միջազգային կառույցների և դեսպանատների` Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ապօրինի անազատության մեջ պահելու մասինLIVE․ Ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստըՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ. Լարսը բաց էՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորմանը. ՀՀ ԱԳՆԵԱՏՄ-ն իրական օգուտներ է բերում յուրաքանչյուր անդամ երկրի․ ՊուտինՀարյուրավոր երիտասարդներ միացան «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթին (Տեսանյութ)ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվածի ծրագիրը (տեսանյութ)Այս պայքարը համազգային մաքրման հնարավորություն է. Արմեն Աշոտյան Մենք չենք խոնարհվելու, վեհագույնը երբեք չի խոնարհվում․ Գուրգեն Մելիքյանի և Բագրատ Սրբազանի հանդիպումը (տեսանյութ)«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու դիՊաշտպանը Միկա Բադալյանի անմեղությունն ապացուցող փաստեր է մատնանշումՌուսաստանի պաշտպանության փոխնախարարը մեղադրվում է 1 մլրդ ռուբլի կաշառք ստանալու համարՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը ՎաշինգտոնումԿիրանցում այսօր սահմանազատում չի կատարվումԱրտակարգ դեպք Արմավիրում․ «GAZ» մակնիշի մեքենայի մեջ հրդեհ է բռնկվել 24 ժամում` 24 հոդված, որոնցով փորձում են սևացնել Սրբազանին և նրա առաջնորդած շարժումըԻմ հող ու ջրի, հայրենիքի համար եմ միացել Սրբազանին․ Գայա Արզումանյան «Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը (տեսանյութ) Բրազիլիայում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 95-ի (լուսանկարներ) Ահա թե ո՞վ է Տաթև Ասատրյանի ամուսինըԱլեն Սիմոնյանը կմիանա շարժմանը. Բագրատ Սրբազան Զախարովան հայտարարել է Ի՞նչ է կատարվում Աբովյան փողոցումՈ՞վ է դիմավորել Փաշինյանին Մոսկվայի օդանավակայանում Փորձում են խանգարել արցախցիների մասնակցությունը երթին․ արցախցի պատգամավոր Կոտայքի մարզի արցախահայերը միաձայն որոշել են մասնակցել շարժմանը Որ երկրի քաղաքացիներն են ամենազինվածը. վիճակագրություն-2 աստիճան ցուրտ. ի՞նչ եղանակ կլինիԼոռու մարզում 17-ամյա անչափահաս է դանակահարվել․ նոր մանրամասներՈՒՂԻՂ․ Միքայել Աջապահյան Սրբազանի առաջնորդությամբ Գյումրիից մեկնարկում է երթը«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Ղրիմի կամրջի վրա գրոհը լեգիտիմ է. եվրոպացի պաշտոնյաՌուսլան Կ․-ն բահը կոտրել է որդու գլխին ու փորձել է դանակահարել կնոջըՈւկրաինան հայտարարել է հինգ շրջանների էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների մասինՀայրենիքը կորցնելուց պետք է վախենանք, 2 ամսական բալիկիս հետ երթին եմ մասնակցում (տեսանյութ) Wildberries-ի 27-ամյա աշխատակիցը մահացել է պահեստումBoeing 767 բեռնատար ինքնաթիռը Ստամբուլում վայրէջք է կատարել առանց առջևի շասսիի (տեսանյութ) Գիշերն արտակարգ է եղել Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին․ տուժածներ կան Մեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ Կարապետյան
Ամենադիտված