ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերժ Սարգսյանի համար քիչ ձայներ հավաքելու պատճառով գլխիս սարքեցին՝ իբր տանը զենք ունեմ. Ռուբեն Հովակիմյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 

Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր, Սահմանադրական դատարանի առջև մի քանի քաղաքացիներ ակցիա են իրականացնում: Ակցիայի մասնակից Ռուբեն Հովակիմյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստան է եկել նոր իշխանություններին օգնելու համար, որպեսզի Հայաստանում վերականգնվի արդարությունը: Հովակիմյանի խոսքով՝ արդեն տասը տարի է՝ ընտանիքի հետ ապրում է արտասահմանում, լսել է Լենա Նազարյանի հայտարարությունը (որ բոլոր քաղաքացիները դատավորների վատ աշխատանքի վերաբերյալ փաստերը կարող են ներկայացնել ԱԺ) և եկել է Հայաստան՝ ներկայացնելու իր խնդիրը: Հովակիմյանը պահանջում է ՍԴ նախագահի՝ Հրայր Թովմասյանի հրաժարականը:

«Ես պատերազմ անցած մարդ եմ, եղել եմ Էջմիածնի շրջանի Արաքս համայնքի ղեկավար, հիմա գիրք եմ գրում: 2008 թվականին իմ ընտրողներից միայն 120-ը ձայն տվեցին Սերժին, որովհետև ես ընդդիմադիր էի: Այդ պատճառով կառավարությունը, որպեսզի վրեժը հանի, հոկտեմբերի 27-ին՝ 12 հոգի դիմակներով մտան իմ տուն, իբր, զենք բռնագրավելու: Դրանից առաջ ես իմ ունեցած զենքը ինքնակամ հանձնել էի, իրենք այդ օրը զենք գցեցին իմ տուն, և սկսվեց դատավարություն: Ուզում էին աչքս վախեցնել, բայց քանի որ ես պատերազմի մասնակից էի և հիվանդ էի, ինձ վեց ամիս կալանք վճռեցին»,-մեզ հետ զրույցում ասաց Հովակիմյանը: Ակցիայի մասնակիցը հավելեց, որ վճռից հետո դիմել է Վերքննիչ դատարան, որտեղ որոշումը չի փոխվել: Դրանից հետո, ինչպես կարգն է՝ դիմել է Վճռաբեկ, որտեղի որոշմամբ նրան ազատ են արձակել և չեղարկել որշումը, սակայն դրա մասին Հովակիմյանն իմացել է ամիսներ անց միայն՝ կալանավայրից դուրս գալուց հետո:

Այսօր նա եկել է խոսքերը հաստատող փաստաթղթերով, որոնք ցանկանում էր փոխանցել Լենա Նազարյանին, սակայն այսօր դա չի հաջողվել նրան: Հովակիմյանը դիմել է այդ ժամանակ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, պահանջելով, որ դատավորները ներողություն խնդրեն իրենց սխալի համար: «Մարդիկ Հայաստանը լքում են ոչ միայն սոցիալական խնդիրների պատճառով, այլ նաև անարդարության պատճառով»,- եզրափակեց Հովակիմյանը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular