ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է արձանագրվել երշիկեղենի լաբորատոր փորձաքննության արդյունքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Orer.am-ը սկսկել է շուկայում վաճառվող երշիկեղենի որակի ստուգման գործընթաց, որի շրջանակներում լաբորատոր փորձաքննության ենք ներկայացրել «Բիելլա» ապրանքանիշի կողմից արտադրված արհեստական թաղանթով եփած և «Գանձասար» ապրանքանիշի կիսաապխտած բնական թաղանթով «Կրակովյան» տեսակի երշիկները:

 

Փորձաքննության ենթարկված երշիկեղենը ենթարկվել են մանրէաբանական հետազոտության, պարզելու համար արտադրության ընթացքում սանիտարահիգիենիկ, իսկ դրանից հետո պահպանման պայմանների ժամանակ արդյո՞ք խախտումներ չեն եղել և արդյո՞ք դրանք համապատասխանում են պահանջվող չափանիշներին:

Ինչպես եփած, այնպես էլ կիսաապխտած երշիկները փորձաքննության են ենթարկվել աղիքային ցուպիկի խմբի մանրէների, ոսկեգույն ստաֆիլակոկի և լիստերիայի նկատմամբ: Փորձարկման ենթարկված ցուցանմուշների մանրէաբանակն ցուցանիշների լաբորատոր փորձաքննության արդյուքններով շեղումներ չեն հայտնաբերվել: Դա վկայում է այն մասին, որ արտադրության ընթացքում անիտարահիգիենիկ պայմանների ցուցանիշները չեն խախտվել և համապատասխանել են Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով պահանջվող չափանիշներին:

ՍԱՏՄ ենթակայության տակ գործող Հանրապետական անանսնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնի մանրէաբանական հետազոտությունների բաժնի պետ Լալա Մելիքյանը փորձաքննության արդյունքները ներկայացնելուց բացի, որոշ խորհուրդներ տվեց սպառողներին: Մասնավորապես վաճառակետից երշիկեղեն գնելուց առաջ ուշադրություն դարձնել մակնշմանը, հատկապես՝ բաղադրությանը:

«Բաղադրությունը պետք է ընթեռնելի լինի, որպեսզի գնորդը կարողանա հասկանալ, թե այն ինչ բաղադրություն ունի: Բնականաբար երշիկեղենի դեպքում պետք է տեղեկություն լինի ինչպես մսի քանակի, այնպես էլ այն մասին, թե տվյալ երշիկը ինչ մսից է պատաստված: Եփած երշիկեղենի դեպքում կարող են լինել այլ հավելումներ՝ կաթ, ձու, նիտրիտներ, որոնք թեև ցանկալի չեն, սակայն օգտագործվում են երշիկեղենի կյանքը երկարացնելու, միկոբների աճը կասեցնելու համար:

Եվ եթե երշիկեղենի բաղադրությունն ամբողջությամբ և ընթեռնելի ներկայացված չէ, ապա կարելի է ենթադրել, որ տվյալ արտադրանքը որոշակի կեղծիքներ է պարունակում, որի պատճառով էլ պատշաճ մակնշում չկա»,- ասաց Լ. Մելիքյանը:

Մասնագետի դիտարկմամբ, ժամանակի ընթացքում երշիկեղենում կարող են մանրէներ չառաջանալ, քանի որ քիչ չեն դեպքերը, երբ երշիկի բաղադրության մեջ քիմիական տարրերը թույլատրելի սահմաններից ավելի շատ լինում, ինչը թեև կանխում է մանրէների զարգացումը, սակայն վնասակար է օրգանիզմի համար:

«Կարևոր է նաև մսի որակը: Եթե հումքը որակյալ չի լինում, հավելումների շնորհիվ հնարավոր է լինում երշիկնեղենի արտաքին տեսքը նորմայի սահմաններում պահել: Դրանք թույլ չեն տալիս, որ անգամ միկրոբային աճ լինի, սակայն, պետք է հիշել, որ այդ ամենը հնաավոր է դառնում միայն հավելումների շնորհիվ, որոնք վնասակար են առողջության համար»,- ասաց Լ. Մելիքյանը:

Սպառողները պետք է ուշադրություն դարձնեն, թե ինչ պայմաններում է պահվում երշիկեղենը, քանի որ միկրոբներ կարող են զարգանալ նաև սառնարանային ոչ պատշաճ պայմանների առկայության դեպքում: Գնելու ժամանակ հարկավոր է նաև ուշադրություն դարձնել երշիկի թաղանթին:

Թարմ երշիկի թաղանթն ամուր գրկում է երշիկը, թաղանթը լինում է չոր, մաքուր և էլաստիկ: Իսկ եթե արտաքին մակերևույթի վրա թացություն է նկատվում, ապա դա խոսում է նրան որակական ցածր հատկանիշների մասին:

«Շատ հաճախ մարդիկ երշիկը գնում են կտրված վիճակում, սակայն, այդ ժամանակ հարկավոր է ուշադրություն դարձնել երշիկի գույնին, կտրվածքի հարթ լինելու հանգամանքին: Շատ հաճախ սպառողներն ընտրում են վառ գույն ունեցող երշիկներ, սակայն, իրականում որակյալ երշիկի գույնը չպետք է վառ կարմիր լինի: Դա խոսում է ներկանյութերի առկայության մասին: Ի դեպ, շատ հավելանյութեր կան, որոնք երշիկին տալիս են բավականին ախորժաբեր ու բնական հոտ ու համ, ուստի խորհուրդ չէի տա սպառողներին քաղցած վիճակում երշիկեղեն ընտրել»,- ասաց Լ. Մելիքյանը:

 

Արմինե Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular