ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանյան հանրակացարանի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել․ մի բնակիչ ծխահարվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
 

ԱԻՆ «911» ծառայությունը այսօր՝ հունիսի 3-ին, ժամը 19:43-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 56ա շենքի բնակարաններից մեկում. կան տուժածներ: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հանրակացարանային շենքի սենյակներից մեկում:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Մասամբ այրվել է անկողնային պարագա:

Փրկարարները սենյակներից մեկի բնակչին՝ Դ.Կ.-ին (ծնված 1990 թ., ծխահարված) և մյուս սենյակի բնակչին՝ Դ.Ա.-ին (ծնված 1978 թ.), մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Դ.Կ.-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: Դ.Ա.-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular