2017 թվականին Հայաստանում մանկապղծության 71 դեպք է տեղի ունեցել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳեղամ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«…Վերջին 10 տարում Հայաստանում շուրջ 100 կին է սպանվել ընտանիքում…2017 թվականին Հայաստանում մանկապղծության 71 դեպք է տեղի ունեցել…
Մարդասպանների ու մանկապիղծների մասին բարձրաձայնողներն ու ահազանգողները միգուցե և «սորոսական» են, «ըստ այդմ» էլ՝ ազգային արժեքներ չկրողներ և պետականության հիմքերը քայքայողներ։
Բայց կնասպաններն ու մանկապիղծները հաստատ «սորոսական» չեն…
Դատելով այս երկու շերտերի նկատմամբ հանրային ուշադրության անհամաչափությունից՝ կարելի է հանգել այն տրամաբանական եզրակացության, որ մարդասպաններն ու մանկապիղծները չեն սպառնում մեր ազգային արժեքներին ու չեն քայքայում մեր պետականության հիմքերը…»: