ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՔԾ-ն քրգործ չի հարուցել Ջուլֆալակյանների դեմ. բացակայում է հանցադեպը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
 

ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը մերժել է ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի և նրա հոր՝  Լևոն Ջուլֆալակյանի միջադեպի վերաբերյալ նյութերով  քրեական գործ հարուցել՝ հանցադեպի բացակայության հիմքով։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 5-ին վիճաբանություն-ծեծկռտուք էր տեղի ունեցել Երևանում։ «Էրեբունի» ԲԿ-ից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել, որ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ոստիկանները պարզել էին, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի Պուշկինի փողոցի բնակիչ՝ 63-ամյա Սերգեյ Միխիթարյանն էր։

Քաղաքացին հայտնել էր, որ Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների կողմից էր ծեծի ենթարկվել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արսեն Ջուլֆալակյանը հանդիսանում է ՀՀ ԱԺ պատգամավոր՝ Երևան քաղաքի կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի դատախազության միջոցով այդ նյութերը պահանջվել և ստացվել էին ՀՀ գլխավոր դատախազություն և քննչական ենթակայության կարգով ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նյութերի հետագա նախապատրաստումը շարունակելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ:

Նշենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը հայտարարել էր, որ ո՛չ ինքը, ո՛չ հայրը ծեծի չեն ենթարկել քաղաքացուն, որ ոչ մի ծեծկռտուք և ֆիզիկական բռնություն իրենց կողմից չի եղել, իսկ տվյալ անձի կողմից արված հայտարարությունները սուտ են․ «Սերգեյ Մխիթարյանը հանդիսանում է մեզ հետ միասին սրճարանի համասեփականատեր և երեկ հանդիպել էինք գործնական հարցերի քննարկման համար, որն անցել է սովորականից մի փոքր լարված մթնոլորտում»,- հայտնել էր պատգամավորը։

Նա նշել էր, որ տղամարդը զրույցի ընթացքում վատ է իրեն զգացել և տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ հայտարարել է, թե ծեծի էին ենթարկել։ Այս հայտարարությունից հետո Ջուլֆալակյաններն ինքնակամ գնացել էին ոստիկանություն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular