Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր դեսպանատան աշխատանքը գնահատում եմ անբավարար․ Իտալիայում ավտովթարից տուժած ՀՀ քաղաքացի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 

Մայիսի 22-ին՝ Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում տուրիստական ավտոբուս էր վթարի ենթարկվել, որի մեջ գտնվել էին  ՀՀ քաղաքացիներ։ Վիրավորում ստացած քաղաքացիներից Նինա Մեհրաբյանը, ով արդեն վերադարձել է Հայաստան, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հերքեց ՀՀ ԱԳՆ-ի կողմից տարածված այն տեղեկատվությունը, թե Իտալիայում գտնվող ՀՀ դեսպանությունը վթարից հետո անմիջական կապի մեջ է գտնվել Սիենայի  պատկան մարմինների հետ՝ ՀՀ քաղաքացիների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ստանալու նպատակով։

«Մեր դեսպանատան աշխատակիցները տեղեկություն անգամ չունեին, թե որտեղ են տեղափոխվել վթարից տուժած ՀՀ  քաղաքացիները․ մենք ենք զանգել նրանց և հայտնել մեր գտնվելու վայրը»,- ասաց Նինա Մեհրաբյանը։

Նրա փոխանցմամբ՝ ավտովթարը տեղի է ունեցել մայիսի 22-ին, առավոտյան 9։30-ին։ Վթարից հետո ինքն ու ևս մեկ ՀՀ քաղաքացի տեղափոխվել է մոտակա քաղաքի հիվանդանոց, իսկ առավել ծանր վնասվածքներ ստացած Մարգարիտա Գյուլումյանը տեղափոխել է Սիենայի համալսարանական կլինիկա:

«Մայիսի 22-ին, ժամը 15։00-ին, նոր կարողացանք հեռախոսազրույց ունենալ Իտալիայում ՀՀ դեսպանատան աշխատակիցների հետ, որոնք միայն վթարի հաջորդ օրը՝ մայիսի 23-ին, ժամը 17։00-ին եկան մեզ այցի՝ նշելով, որ այժմ երկու հոգով են աշխատում և պատասխանում են հեռախոսազանգերին: Դեսպանատան աշխատակիցներն իրենց հետ մեր խնդրանքով բերել էին հեռախոսի քարտ (որի դիմաց մենք պատրաստակամություն հայտնեցինք վճարելու), որպեսզի կարողանայինք կապ հաստատել արտաքին աշխարհի հետ, ինչպես նաև այցելել են մեզ հետ ոստիկանություն՝ այդ պահին ավտոբուսից հանված մեր որոշ իրեր վերցնելու համար»,-պատմեց Նինան՝ հիշեցնելով, որ քաղաքի մեկ այլ հիվանդանոցից Սիենայի համալսարանական կլինիկա իրենց հայրենակցի մոտ են տեղափոխվել բացառապես քաղաքի ոստիկանության աշխատակիցների ջանքերով։ 

«Հիվանդանոցում անցկացրած օրերին գիշերել ենք հիվանդանոցի հատակին․ չունենալով կեցության վայր, չհանդիսանալով տվյալ հիվանդանոցի պացիենտ, գտնվում էինք այնտեղ բացառապես մեր ընկերուհու կողքին լինելու և նաև մյուս տուժածներին օգնություն ցուցաբերելու համար, սնվել ենք միայն տեղի կամավորների շնորհիվ, որոնք առաջին իսկ վարկյանից մեր կողքին են եղել»,- մեզ հետ զրույցում պատմեց Նինան:

Վերջինիս խոսքով՝ եթե արտակարգ իրավիճակներում մեր դեսպանատան արձագանքն ու աշխատանքը գնահատելու լինի, կգնահատի մեկ բառով՝ անբավարար։

«Չստանալով ո՛չ իրավական, ո՛չ հոգեբանական օգնություն՝ մի տեսակ վիրավորանքի զգացում կար. հասկացանք, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար պետք է մեր սեփական ուժերին ապավինենք: Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, հայտնվել էինք արտակարգ իրավիճակում, ուստի դեսպանատնից ակնկալում էինք արագ արձագանք, օրինակ՝ կային մի շարք իրավական հարցեր, որոնց կարգավորման համար ունեինք ժամկետի սահմանափակում, օրինակ՝ ապահովագրական ընկերությունների հետ կապ, վիզայի ժամկետի երկարացման աջակցություն, անհրաժեշտ էր նաև միջամտություն իմ հետազոտման համար, քանի որ հարգելի պատճառով հրաժարվել էի այդ պահին հետազոտվել, իսկ հրաժարումից հետո չհետազոտվելը կանգնեցրեց մի շարք խնդիրների առաջ, որը ժամանակի սղության պատճառով այդպես էլ չարվեց:

Չեմ կարող չհիշատակել մյուս երկրների դիվանագիտական ներկայացուցիչների կողմից կատարված օպերատիվ աշխատանքը, օրինակ՝ Ղազախստանի ներկայացուցիչը երեք օր մնաց հիվանդանոցում՝ իր քաղաքացիների կողքին, իսկ ՌԴ ներկայացուցիչները դեպքից մոտավորապես երկու ժամ հետո այցելել են իրենց քաղաքացիներին՝ ապահովելով նրանց համար անհրաժեշտ սնունդ և կապի միջոց՝ հարազատների հետ կապ հաստատելու համար»,-ասաց  նա:

Անդրադառնալով ՀՀ Արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի՝ կայքերից մեկին տված հարցազրույցին, որտեղ նա պատմում է արտերկրում մեր դիվանագիտական ներկայացուցչության գերազանց աշխատանքի մասին՝ Նինա Մեհրաբյանը նշեց․ «Այլ բան՝ քան զայրույթ  ու ափսոսանք՝  չես զգում․ մեր դեսպանատներն, այս դեպքում՝ Իտալիայում գտնվող ՀՀ դեսպանատունը, պահվելով  բացառապես Հայաստանի հարկատուներիս հաշվին, պետք է գործի իր գործառույթների շրջանակում և ոչ թե փորձի բարձր հարթակից հանդես գալ՝ դիպչելով ՀՀ քաղաքացու արժանապատվությանը։ Հարկատուներս նրանց վճարում ենք, փաստորեն, չաշխատելու համար»:

Մահացել է Խաչիկ Հարությունյանը․ Հայտնի է հուղարկավորության վայրը և ժամըՀայկական "Outatime" առագաստանավը Կարիբյան ծովում Արցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտ Նոր մանրամասներ՝ Դիլիջանում տեղի ունեցած վթարից36 տարեկան Արտյոմը խանդի պատճառով սպանել է հարսնացուինԱրսեն Թորոսյանը փորձում է նոր նախարարի միջոցով լուծել իր խնդիրըՀանձնման գործընթացը կկանգնի միայն իշխանափոխությամբ․ քաղտեխնոլոգԻսրայելը հարվածել է Լիբանանին․ ի՞նչ է կատարվում«Հայաստանում սահմանների սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով. քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-իցԱդրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Թմրանյութ օգտագործած ուսուցչուհին չարիք է դարձել Մասիսի դպրոցում․ նոր մանրամասներ58-ամյա կինը դեմքի մաշկի ձգում կատարելուց հետո մահացել էՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Ինչ վիճակում է Տավուշում ականի պայթյունից վիրավորված զինծառայողը 1921թ. Տաթևի համազանգեզուրյան երկրորդ համագումարում Ինքնավար Սյունիքը վերակազմվել է Լեռնահայաստան պետության. պատմության այս օրը (26 ապրիլ)«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հրդեհ Գառնի գյուղում 10:00-ից հոսանքազրկումներ կլինեն Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվելԲեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Այգու տնօրենը խփել է ռուս կանանց և թքել նրանցից մեկի վրաՄանչեսթեր Սիթին խոշոր հաշվով հաղթեց Բրայթոնին (տեսանյութեր) Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» Ռուբլու փոխարժեքը կտրուկ թանկացավ ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ» Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ» Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ» Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Կարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհովՓաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին«Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում էԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող էԱպրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ ԱշոտյանՇատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ ԱբրահամյանԻնչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՌուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան թույլ են տվել խոսել ընտանիքի հետՆոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրականացնող մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել էԱլեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը
Ամենադիտված