ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հոգեկան խնդիրներ ունեցողները չպիտի առաջադրվեն պատգամավորի թեկնածու. Քրիստինե Պողոսյանի նախագիծը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 

«Ես հանրության կողմից վստահության քվե եմ ստացել և իմ պարտքն եմ համարում այստեղ ներկայացնել մարդկանց իրավունքները և առաջիկա հինգ տարվա մեջ անել ամեն ինչ, որպեսզի հինգ տարի հետո մարդիկ ունենան ավելի լավ Ազգային ժողով, ավելի լավ կառավարություն»,- այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը:

Նրա խոսքով` թեկուզ ցավոտ փոփոխություններ՝ պատրաստ է նախաձեռնել, անկախ նրանից, թե դա ինչ արձագանք կունենա. «Գոյություն ունեն այնպիսի պաշտոններ, որ որոշակի հիվանդությունների դեպքում անգործունակ են ճանաչվում` դատավորներ, դատախազներ, ուսուցիչներ: Ես կարծում եմ, որ դա ուղիղ հակասության մեջ է, եթե դատավոր, դատախազ և այլն, չեն կարող աշխատել, ապա օրենսդիր մարմնում ինչպե՞ս կարող է նման սահմանափակումների միջով չանցած մարդ լինել, նախագիծ առաջ բերել, քվեարկել և այլն»,-ասաց պատգամավորը:

Քրիստինե Պողոսյանը, մանրամասնելով իր նախագիծը, նշեց, որ այն արդեն պատրաստվում է, միայն թե գործընկերները որոշակի փոփոխություններ են առաջարկել. «Օրենքում ես երկու կետ եմ փոփոխել. առաջին հերթին առաջ եմ բերել բարձրագույն կրթությունը, երկրորդ հերթին՝ որոշակի խնդիրների դեպքում»,- ասաց նա:

Լրագրողների հարցերին, թե նա իր գործընկերների շրջանում հոգեկան խնդիրներ ունեցող նկատո՞ւմ է, կամ գուցե անհավասարակշի՞ռ են եղել, ո՞րն է եղել այդ նախագծի դրդապատճառը, պատգամավորն արձագանքեց հարցադրումով. «Դուք չե՞ք նկատել: Քանի դեռ օրենքի նախագիծն ուժի մեջ չի մտել, ես ոչ մեկի առողջական դաշտ ներխուժելու և բարձրաձայնելու իրավունք չունեմ: Ցավն այն է, որ օրենքը հետադարձ ուժ չի ունենալու: Եթե հետադարձ ուժ ունենա օրենքը, կարծում եմ, որ մենք անակնկալներ կունանայինք»,-ասաց Քրիստինե Պողոսյանը` շեշետելով, որ պատրաստ է առաջին հերթին ինքն անցնել ստուգումը: Հարցին, թե իր նախագիծը Գևորգ Գորգիսյանի հետ կապված վերջին իրադարձությունների հետ կապ ունի՞, պատգամավորն ասաց. «Իսկ Գևորգ Գորգիսյանը կապ ունի՞ հոգեկան խնդիրների հետ: Ո՛չ, բացարձա՛կ: Նրա հետ ձեր խնդիրները ազգային անվտանգության տիրույթում են»,-ասաց նա:

Ամփոփելով իր խոսքը, պատգամավորը նշեց, որ լրագրողներն այն մարդիկ են, ովքեր ամենահաճախն են շփվում պատգամավորների հետ և ամեն տեսակի եզրակացություններ նրանց պահվածքում լրագրողները կարող են անել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular