ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գվարդիոլա․ Սիրում եմ «Բարսելոնան», բայց բացառում եմ վերադարձս

ՍՊՈՐՏ

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան բացառել է իր վերադարձը «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի դերում։

«Էռնեստո Վալվերդեի հետ վաղեմի ընկերներ ենք։ Սակայն առանց դրա էլ կարող եմ ասել, որ նա շատ բարձրակարգ մասնագետ է։ Նա ամեն տարի հսկայական աշխատանք է կատարում։ Այս տարի հաջողությունը չժպտաց «Բարսելոնային», եւ նրանք չդարձան Չեմպիոնների լիգայի հաղթող, մենք նույնպես։

Ես սիրում եմ «Բարսելոնան», բայց բացառում եմ վերադարձս»,- ասել է Գվարդիոլան Catalunya Radio-ի եթերում։

48-ամյա Գվարդիոլան «Բարսելոնան» գլխավորել է 2008-2012 թվականներին՝ երեք անգամ նվաճելով Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը, երկու անգամ՝ Չեմպիոնների լիգայի գավաթը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular