Փոխարժեք՝
479.8
$
542
7.43

Ջրատարում հայտնաբերված նորածնի մայրը գտնվել է

armeniasputnik.am-ը գրում է.

Ըստ որոշ տեղեկությունների Էջմիածնի ոստիկանները հայտնաբերել են ջրատարում հայտնաբերված նորածնի մորը։

Կինը Փարաքար գյուղի բնակիչ է։ Երեխան ծնվել է տանը։

Նախնական վարկածով պտուղը մահացած է եղել, մայրն էլ դին նետել է ջրատարը։


Հիշեցնենք, որ հունիսի 2-ին առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել Մուսալեռ գյուղի գյուղապետից, ով հայտնել է, որ ջրատարում, որը սկիզբ է առնում Երևանյան լճից, 3-4 օրական տղա երեխայի դի է հայտնաբերել:

website by Sargssyan