ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանում 13 անչափահաս դատապարտվել է մարդասպանության համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

2015 թվականին Ադրբեջանում մարդասպանության համար ազատազրկման դատապարտվածներից 13 հոգին եղել են 14-18 տարեկան անչափահասներ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ազադլըգ» թերթը` հղում կատարելով Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեին: Այդ անչափահասներից մեկը աղջիկ, 12-ը` տղաներ են:

2015 թվականին, ընդհանուր առմամբ, գրանցվել է 286 հանցագործություն կատարած 14-18 տարեկան անչափահասներ, որոնցից 5-ը` աղջիկ: Աղջիկներից երկուսը դատապարտվել է գողության համար: Գողության համար դատապարտված տղաների թիվը եղել է 136 հոգի: Ադրբեջանում անչափահասները դատապարտվել են ամենաշատը գողության համար (138 հոգի), եւ ամենաքիչը` ավազակության (4 հոգի) համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular