ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում բացվեց հայ երգի նվիրյալ Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը

ՄՇԱԿՈՒՅԹ

Երևանի Եզնիկ Կողբացի 42/3 հասցեում երգչուհու ծննդյան օրը` հունիսի 1-ին, բացվեց հայ երաժշտության զարգացման և պահպանման նվիրյալ, սոպրանո Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը, որտեղ ներկայացված են Զաքարյանի և նրա ամուսնու` բանասեր, շարականագետ, մանկավարժ, ծիսագետ և երգիչ Խորեն Պալյանի անձնական իրերը, փաստաթղթերն ու նոտաները, նամակներ, գրադարանը և այլ ցուցանմուշներ:  

«1965 թվականին Պալյանը հրաժարվեց հոգևոր գործունեությունից և անցավ աշխարհիկ կյանքի: Նա սկսեց աշխատել ԵՊՀ-ում: Ես էլ էի համալսարանում աշխատում: Այդ ժամանակներից սկսած նվագակցել եմ նրան, մարզերում նաև`Լուսինե Զաքարյանին»,-պատմեց Զաքարյանի ընտանիքի բարեկամ և թանգարանի տնօրենՍուսաննա Դավթյանը: Նա շեշտեց, որ մինչ օրս չի պատկերացնում Երևանն առանց Լուսինեի և Խորենի: « Նրանք մեր բեմի զարդն էին ու նպաստեցին հայ հոգևոր զարթոնքին»,- ընդգծեց Դավթյանը:


 
 
Реклама 23
 

Խորեն Պալյանի եղբորորդի Րաֆֆի Պալյանի խոսքով` մեծ ջանքեր են գործադրել թանգարանը բացելու համար: «Սա մեծ իրադարձություն է ոչ միայն Պալյան ընտանիքի, այլև հայ ժողովրդի համար: Հպարտությամբ ենք հանրությանը հանձնում այս մշակույթի կենտրոնը, որը պետք է ծառայի հոգևոր երաժշտությանը: Այստեղ պետք է հնչեն Զաքարյանի և Պալյանի անզուգական ձայները՝ մարդկանց, որոնք կարողացան հայ հոգևոր, տոհմիկ, միջնադարյան երաժշտությունը հասցնել բարձր մակարդակի»,- եզրափակեց նա:

 

Լուսինե Զաքարյանի քույրը` Լյուդմիլա Զաքարյանը փաստեց, որ բազմաթիվ երիտասարդներ այսօր չեն ճանաչում մեծ սոպրանոյին: Նա հույս հայտնեց, որ տուն-թանգարանը կարող է նպաստել իր քրոջ թողած ժառանգության հանրահռչակմանը:

Պալյան ընտանիքի նախաձեռնությամբ 2016 թվականին սկսվել են հայ անվանի արվեստագետներ Լուսինե Զաքարյանի և Խորեն Պալյանի տուն-թանգարանի ստեղծման աշխատանքներըԱյն բնակարանըորտեղ արվեստագետներն ապրել են 1968-2007 թվականներին տուն-թանգարանիվերածելու Խորեն Պալյանի ցանկությունըիրագործել է նրա եղբորորդի, բժիշկ Րաֆֆի Պալյանըում ֆինանսավորմամբ 2018 թվականին իրականացվելեն վերանորոգման աշխատանքները: 2019-ին Վեհափառ Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ.Գարեգին Բ կաթողիկոսի ֆինանսական աջակցությամբ սկսվել են տուն-թանգարանի ցուցադրական աշխատանքներըՑուցադրության համակարգման և ձևավորման աշխատանքները իրականացվել են «Քվադրում» ճարտարապետական արվեստանոցի աջակցությամբՀյուրասենյակը վերստեղծվել է այնպեսինչպես նրանց կենդանության օրոք էրԹանգարանիհավաքածուի համալրմանհաշվառմանվերականգնմանթվայնացման և այլ աշխատանքներում աջակցություն են ցուցաբերել Կոմիտասի թանգարան-ինստիտուտըՉարենցի անվան գրականության և արվեստիՀայաստանի պատմության թանգարաններըՀայաստանի ազգային արխիվը, Հայաստանիհանրային հեռուստատեսությունը և Ճարտարապետության ու շինարարության Հայաստանի ազգային համալսարանըՏուն-թանգարանիկազմակերպման աշխատանքներում մեծ է Րաֆֆի Պալյանի կրտսեր դստեր՝ Ալեյնա-Մարալ ՊալյանիԷդիկ ԱվետիսյանիՄարինե ՕթարյանիՍուսաննաԴավթյանիԳուրգեն ՄելիքյանիՀովհաննես ԶարդարյանիԱրփենիկ Ղազարյանի ավանդը:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular