ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես իմ կյանքի ընթացքում երբեք չեմ պլանավորել, թե հաջորդ հանգրվանին որտեղ եմ լինելու․ Սերժ Սարգսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 

ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ ֆեյսբուքյան էջըգրում է.

«Այսօր գործարկվել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի` www.serzhsargsyan.am պաշտոնական կայքը, որտեղ ներկայացված են Սերժ Սարգսյանի կյանքն ու գործունեությունը:

Կայքի առանձին բաժիններում արխիվային լուսանկարների և պատերազմը վավերագրած օպերատորների տեսանյութերի միջոցով անդրադարձ է արված ՀՀ 3-րդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի մասնակցությանը Արցախյան ազատամարտին, Հայոց բանակի կայացմանը, Սերժ Սարգսյանի պետական ծառայությանը նորանկախ Հայաստանի Հանրապետության տարբեր պատասխանատու պաշտոններում, ՀՀԿ-ին անդամագրվելուց հետո նրա կուսակցական գործունեությանը, Հանրապետության նախագահի անցած 10-ամյա ուղուն, այդ ընթացքում տարբեր ոլորտներում արձանագրաված ձեռքբերումների վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումներին:

Կայքում ներկայացված են նաև պաշտոնաթողությունից հետո ՀՀ 3-րդ նախագահի գործունեության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունները, Սերժ Սարգսյանի ընտանիքը:

«Ես իմ կյանքի ընթացքում երբեք չեմ պլանավորել, թե հաջորդ հանգրվանին որտեղ եմ լինելու։ Միշտ եղել եմ այնտեղ, որտեղ մեր երկրի անվտանգությունն է պահանջել»: ՀՀ 3-րդ նախագահի այս խոսքերով է բացվում պաշտոնական կայքը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular