Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

ՖԻԴԵ. Արոնյանը 16-րդն է

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դուրս է մնացել աշխարհի 15 լավագույն շախմատիստների շարքից:

ՖԻԴԵ-ի հունիս ամսվա դասակարգման նոր աղյուսակում Լևոն Արոնյանը 16-րդ տեղում է: Նա նախորդ ամիս 10-րդն էր:

Դասակարգման աղյուսակի առաջատարը աշխարհի գործող չեմպիոն՝ նորվեգացի Մագնուս Կարլսենն է: Լավագույն տասնյակում են նաև Ֆաբիանու Կարունան, Դին Լիժենը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին, Ալեքսանդր Գրիշչուկը, Յան Նեպոմնիաչշին, Շահրիյար Մամեդյարովը, Վիշի Անանդը, Արտյոմ Վլադիսլավը:

Հայ գրոսմայստերներից Գաբրիել Սարգսյանը 59-րդ, Հրանտ Մելքումյանը՝ 89-րդ տեղում են:

website by Sargssyan