Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի է, թե ովքեր են ձերբակալվել Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ կրակահերթ արձակելու դեպքով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 

ԼՈՒՐԵՐ․com-ի տեղեկություններով՝ Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ հրազենից կրակահերթ արձակելու դեպքի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում ձերբակալվածներն են «Մարտական խաչ» առաջին աստիճանի ասպետ, Լեոնիդ Ազգալդյանի զինակից, «Ազատագրական բանակ»-ի հիմնադիրներից Վլադիմիր Բալայանի որդին՝ Ալեքսեյ Բալայանը և Ռոլանդ Այդինյանը:

Ավելի վաղ Քննչական կոմիտեից տեղեկացրել էին, որ Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ հրազենից կրակահերթ արձակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է 2 անձ՝ զենք կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու ինչպես նաև ապօրինի զենք կրելու կասկածանքով:

Հիշեցնենք, որ դեպքի վերաբերյալ Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն էր տարածել. «Մայիսի 29-ի գիշերը՝ ժամը 03։30-ի սահմաններում, Սևանի մայրուղու Սևան-Մարտունի ճանապարհահատվածին արցախցիներին հայտնի բանդայի կողմից հետապնդվել են Սամվել Բաբայանի համակիրները, զինակից ընկերները, որոնք Սամվել Բաբայանի հետ մարտական ուղի են անցել և վերջինիս հետ ծառայել զինվորական կառույցներում, այսօր էլ ակտիվորեն մասնակցում են նրա հանդիպումներին։ Նրանց ճանապարհը փակել են և հրազենից կրակահերթ ուղղել նրանց ուղղությամբ։ Այդ ճանապարահատվածի բոլոր հնարավոր տեսախցիկներն ու արագաչափերը ֆիքսել են «բանդայի» մրցավազքը»,- ասված էր հայտարարության մեջ։

Դեպքի վերաբերյալ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասել էր, որ կատարվածը երկու խումբ մարդկանց միջև ֆինանսական հարցերի պարզաբանման արդյունքում ծագած վեճ է։

Նշենք, որ նախօրեին բաց նամակով Վլադիմիր Բալայանի այրին՝ Մարիետա Հարությունյանը, դիմել էր Սամվել Բաբայանին․ «Ինչ-որ թափթփուկներ փորձում են ստվեր նետել այս աշխարհում համարյա թե միայնակ մնացած և իր կյանքի խոչընդոտները ինքնուրույն հաղթահարող հայրենանվեր երիտասարդի բարի համբավի վրա: Որպես հայ մայր, ով ազնիվ է իր զավակին վերաբերող ցանկացած հարցում, հավատացնում եմ, որ իմ որդին անմեղ է և որևէ ձևով առնչակից չէ փողոցային մակարդակի հասնող, էժանագին և շահադիտական նպատակներ հետապնդող խոսակցություններին:

Ո՞ր իրավունքով եք առանց հանգամանքները պարզելու կամ գուցե դիտավորությամբ արատավորում հերոսի ժառանգի անունը, այն ժառանգի, ով առանց երկմտելու Ապրիլյան պատերազմի օրերին կանգնեց առաջին գծում՝ իր վրա վերցնելով Հայրենիքի պաշտպանության գործի մեծագույն պատասխանատվությունը և պատրաստ զոհելու կյանքը, ինչպես իր հայրը: Իսկ հիմա հարցս. որտե՞ղ էր քո որդին այն ժամանակ: Թե՞ չգիտեիք, որ պատերազմ է… Կամ գո՞ւցե հորն էր վստահում ու հավատում «ռազմական գործչի» այն պնդմանը, թե սա պատերազմ չէ, այլ… Ամոթ է, ամոթ…»,- գրված է բաց նամակում:

Բրազիլիայում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 95-ի (լուսանկարներ) Ահա թե ո՞վ է Տաթև Ասատրյանի ամուսինըԱլեն Սիմոնյանը կմիանա շարժմանը. Բագրատ Սրբազան Զախարովան հայտարարել է Ի՞նչ է կատարվում Աբովյան փողոցումՈ՞վ է դիմավորել Փաշինյանին Մոսկվայի օդանավակայանում Փորձում են խանգարել արցախցիների մասնակցությունը երթին․ արցախցի պատգամավոր Կոտայքի մարզի արցախահայերը միաձայն որոշել են մասնակցել շարժմանը Որ երկրի քաղաքացիներն են ամենազինվածը. վիճակագրություն-2 աստիճան ցուրտ. ի՞նչ եղանակ կլինիԼոռու մարզում 17-ամյա անչափահաս է դանակահարվել․ նոր մանրամասներՈՒՂԻՂ․ Միքայել Աջապահյան Սրբազանի առաջնորդությամբ Գյումրիից մեկնարկում է երթը«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Ղրիմի կամրջի վրա գրոհը լեգիտիմ է. եվրոպացի պաշտոնյաՌուսլան Կ․-ն բահը կոտրել է որդու գլխին ու փորձել է դանակահարել կնոջըՈւկրաինան հայտարարել է հինգ շրջանների էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների մասինՀայրենիքը կորցնելուց պետք է վախենանք, 2 ամսական բալիկիս հետ երթին եմ մասնակցում (տեսանյութ) Wildberries-ի 27-ամյա աշխատակիցը մահացել է պահեստումBoeing 767 բեռնատար ինքնաթիռը Ստամբուլում վայրէջք է կատարել առանց առջևի շասսիի (տեսանյութ) Գիշերն արտակարգ է եղել Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին․ տուժածներ կան Մեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ ԿարապետյանԱյսօր մենք ազգովի վերապրում ենք մեր օրհասական Սարդարապատը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Փորձագետը բացահայտել է Հայաստանի վարչապետ Փաշինյանի Մոսկվա այցի իմաստըՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Սահմանային փոփոխություններից հետո Տեղի «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվեց սահմանից 1 կմ հեռավորության վրա Գազ չի լինի «Հայաստանի ընդդիմությունը դեպի Երևան խաչակրաց արշավանք է հայտարարել»Էլեկտրոնային դեղատոմսերի մասին օրենքը չի գործում․ «Հրապարակ» 1992թ. հայկական ստորաբաժանումները գրավել են Շուշի քաղաքը. պատմության այս օրը (08 մայիս)Պետք է հասկանալ, ո՞ւր է շարժվում Հայաստանը և որքանով է ընթացող ուղին համապատասխանում հռչակված մոտեցումներին․ Տիգրան ԱբրահամյանԿրասնոյարսկի երկրամասում շների ոհմակը հարձակվել է 11-ամյա աղջկա վրա 2019 թ.-ին գրանցվել է զինծառայողի` խաղաղ պայմաններում մահվան 32, 2023-ին`53, 2024-ի 5 ամսում` 30 դեպք «Ժողովուրդ» Khosrov ապրանքանիշը ներկայացրել է իր նոր հայկական հավաքածուն Մարադոնայի 1986 թվականի աշխարհի առաջնության «Ոսկե գնդակը» աճուրդի է հանվել Աճ՝ ռուբլու շուկայումՄայիսյան ձյունը՝ Ջերմուկում (տեսանյութ) Արտակը 3 երեխաների հայր էր, ընտանիքի միակ կերակրողը․ բացառիկ մանրամասներ Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ» Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու․ «Հրապարակ» Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն. «Ժողովուրդ» Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ» Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ» Խաբե՞լ են, թե՞ ճնշել. «Հրապարակ» Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204. «Ժողովուրդ» Գիտելիք և մարդկային արժեքներ. «Անտրոհուս»-ը միավորում է. «Թարմ ուղեղով» Դաժան դեպք՝ Վանաձորում․ որդին հարվածներ հասցնելով սպանել է մորըԱյսօր մահացած պայմանագրային զինծառայողը Ազատամուտ գյուղից էր. Oragir.News«Երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր քննարկելու նպատակով»․ Փաշինյանը Պապոյանին 6 օրով ԱՄՆ է գործուղելԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած մեր միջև առկա տարաձայնություններին․ ԲայդենԹուրքիայի գործակալներն էսօր մեր պետությունը բառացիորեն հանձնում են Ադրբեջանին. ո՞ւմ եք ասում՝ գործակալ. Դավիթ Ամալյան (տեսանյութ)
Ամենադիտված