ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սոցապի «ասողները» և պարապուրդի մատնված նախարարը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 

Սոցապ նախարարությունում հետհեղափոխական քաոս է: Նախարար Զարուհի Բաթոյանը, ինչպես երևում է՝ չի ցանկանում կամ չի կարողանում վերահսկել իրավիճակը գերատեսչությունում, միևնույն ժամանակ, որպես նախարար՝ նրան անհրաժեշտ է աշխատանքի բուռն իմիտացիա անել և այդ բացը նախարարը լրացնում է պարբերաբար տրվող հարցազրույցներով: Սակայն հարցազրույցները ոչ թե ոլորտին վերաբերվող օրակարգային հարցերի մասին են, այլ սեքսի և սեռական դաստիարակության:Թե ինչ ուղղակի կամ անուղղակի առնչություն ունեն վերը նշված թեմաները Բաթոյանին վստահված ոլորտի հետ՝ դժվար է պատկերացնել: Սակայն նախարարին այլ թեմա, կարծես թե, չի էլ հետաքրքրում: Ի՞նչ է արել Բաթոյանը նշանակման պահից ի վեր՝ իր նախորդի՝ Մանե Թանդիլյանի կատարած աշխատանքը իրեն վերագրելուց և այդ փաստով հպարտանալուց բացի: Թերևս ոչինչ: Սոցիալական ապահովություն ոլորտը շարունակում է կաղալ՝ ընդ որում՝ երկու ոտքից, միևնույն ժամանակ էլ հարց է՝ թե ով է իրականում ղեկավարում այս գերատեսչությունը:

Տեղեկություններ կան, որ Սոցապնախարարությունում կադրային քաղաքականությունն իր ձեռքն է վերցրել Զարեհ Սարգսյանը՝ պատգամավոր Հայկ Սարգսյանի և Փաշինյանի խորհրդական Նաիրի Սարգսյանի հայրը: նա յուրայիններին է տեղավորում առանցքային պաշտոններում։ Սոցիալական ապահովության ծառայության նորանշանակ պետ, 32-ամյա Սուրեն Ղամբարյանը, որը հայտարարագրել է 7,5 միլիոն դրամ, 43 հազար ԱՄՆ դոլար և 20 հազար եվրո, Զարեհի որդիների ընկերն է։ Նա մինչ պետ նշանակվելն աշխատել է Պետական վերահսկողական ծառայությունում՝ այն ժամանակ, երբ Հայկ Սարգսյանը զբաղեցնում էր ՊՎԾ պետի տեղակալի պաշտոնը: Բացի այդ, անչափ ակտիվ է նախարարության սորոսական թևը՝ ի դեմս նախարարի տեղակալի: Կասկած չկա, որ նման բարձիթողի վիճակի ականատես չէինք լինի, եթե նախարարությունը ղեկավարեր կոմպետենտ մենեջեր, ոչ թե ոլորտին չտիրապետող անձ…

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular