ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանության «սրտի թեկնածուն». ո՞վ է Գևորգյանը և ո՞վ է նրա համար լոբբինգ արել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

 

 
 

Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ընտրվեց ակադեմիկոս Գեղամ Գևորգյանը: Մայիսի 30-ին տեղի ունեցած ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում Գեղամ Գևորգյանի օգտին քվեարկեցին հոգաբարձուների խորհրդի 32 անդամներից 21-ը: Նա այն նույն Գևորգյանն է, ում Արամ Սիմոնյանը ժամանակին ազատել էր աշխատանքից քաղաքական դրդապատճառներով: Ըստ տարածված լուրերի՝ նախկին պրոռեկտորը փակ ֆորմատով հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ և խոստացել, որ համալսարանում ներքին աժիոտաժ կստեղծի, նաև նշել, որ հատուկ ընթացակարգով կաշխատի դասախոսական թևի հետ, որպեսզի ռեկտոր Արամ Սիմոնյանի դեմ դժգոհության ալիք բարձրացնեն:

Գևորգյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում չէր հերքել, որ պատճառը ռեկտորին հասած նման լուրերն են: Սիմոնյանը դա հերքել էր: Գեւորգյանի լոբբինգով զբաղվում է պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը, ով ներքին կարգով պատասխանատու է նաեւ բուհերի հետ տարվող քաղաքականության համար: Սակայն լուրերի համաձայն, ԵՊՀ-ում այլ տրամադրություններ են տիրում, քանի որ նրանք ռեկտորի ԺՊ-ի պաշտոնում ցանկանում են տեսնել ընդհանուր հարցերի գծով պրոռեկտորին՝ Արարատ Մալխասյանին: Երեկ շրջանառվում էր նաեւ Վահե Հովհաննիսյանի անունը, սակայն ինչպես տեսնում ենք՝ ընտրությունը կանգ առավ հենց Գևորգյանի վրա: Ըստ էության, տեղի է ունենում մի բան, որի մեջ այսքան տարի մեղադրվում էին նախկին իշխանությունները՝ ԵՊՀ ռեկտորը փաստացի նորից անձ է, ով այս կամ այն կերպ կարողացել է շահել իշխանությունների սիրտը: Իսկ թե որքանով նման քաղաքական նշանակումները կարող են նպաստել կրթական ոլորտի զարգացմանը՝ դատեք ինքներդ…

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular