Փոխարժեք՝
479.8
$
542
7.43

«Չելսիի» ֆուտբոլիստները վիճել են Բաքվում, մարզիչը վրդովված հեռացել է մարզումից

Եվրոպայի լիգայի եզրափակիչից մեկ օր առաջ Լոնդոնի «Չելսին» վերջին մարզումն է անցկացրել Բաքվի «Օլիմպիական» ստադիոնում։ Մարզման ընթացքում վիճել են արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը եւ բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիսը։ Այդ միջադեպից վրդովված իտալացի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին լքել է մարզումը, հաղորդում է BT Sport-ը։

Անգլիայի ավարտված առաջնությունում 32-ամյա Լուիսը մասնակցել է 36 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում, 31-ամյա Իգուաինը 14 խաղում խփել է 5 գոլ։

Մայիսի 29-ին կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչում «Չելսիի» մրցակիցը «Արսենալն» է։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

website by Sargssyan