Փոխարժեք՝
479.8
$
542
7.43

Ադրբեջանում ցեխային հրաբուխ է ժայթքել

Ադրբեջանում նորից  ցեխային հրաբուխ է ժայթքել: Report-ը հաղորդում է, որ դեպքը գրանցվել է Շեմահինի շրջանի Դագ Գյոյլյար գյուղում:

Ժայթքման ժամանակ արտանետված ցեխը տարածվել է շրջակայքում: Ներկայումս հրաբուխն ակտիվ է, նկատվում է հրաբխի խառնարանից ցեխի արտանետում:

Նշենք, որ այս տարվա փետրվարին նույն շրջանում մի քանի ժայթքում էր տեղի ունեցել:

 

website by Sargssyan