ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե ուզենայինք քաղաքական հաշվեհարդար անել, շուտվանից կանեինք. դրա համար հանձնաժողով պետք չի ստեղծել. ԱԺ փոխնախագահ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եթե քաղաքական հաշվեհարդար անելու ցանկություն ունենայինք, շատ շուտվանից կանեինք: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ԱԺ-ում ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողով չեն ստեղծում, որ հետագայում նաեւ ՀՀԿ-ի օրոք բարձրաստիճան պաշտոնյաներին դատեն:

«Այսօր մեր քաղաքացիները մեզ մեղադրում են նրանում, որ մենք չափից ավելի փափուկ ենք: Մենք գործում ենք զուտ օրենքի շրջանակում, նույնիսկ այն պարագայում, երբ քաղաքական առումով վնաս ենք կրում եւ այստեղ հավաքված քաղաքացիները մեզ մեղադրում, ասում են՝ այդ թավիշը քչացրեք: Բայց մենք մնալու ենք օրենքի շրջանակներում:

Որպեսզի որեւէ մեկին քաղաքական հետապնդման ենթարկեն, դրա համար հանձնաժողով պետք չէր ստեղծել, ուղղակի կբռնեինք, կենթարկեինք, բայց մենք այդ մարդիկ չենք»,-ասաց ԱԺ փոխնախագահը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular