Փոխարժեք՝
479.8
$
542
7.43

Մեսսին 6-րդ անգամ դարձավ «Ոսկե խաղակոշիկ»-ի դափնեկիր

Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին 6-րդ անգամ դարձավ «Ոսկե խաղակոշիկ»-ի դափնեկիր:

Եվրոպական թոփ 5 ֆուտբոլային ավարտված առաջնությունների արդյունքում մրցաշրջանում ամենաշատ` 36 գոլ խփել է Մեսսին: Նա հավաքել է 72 միավոր: Երկրորդ տեղում փարիզյան ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն է 33 գոլով: Իսկ Եռյակը եզրափակչում է իտալական «Սամդորիա»-ի հարձակվող Ֆաբիո Կվալյարելան, ով անցած մրցաշրջանում խփել է 26 գնդակ:

Մեսսին իր կարիերայի մեջ 6-րդ անգամ նվաճեց «Ոսկե խաղակոշիկ»-ը: Ավելի վաղ նա այն ստացել էր 2009-10, 2011-12, 2012-13, 2016-17 և 2017-18թթ․ մրցաշրջանների արդյունքներով:

website by Sargssyan