ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սխալ եք անում, վե´րջ տվեք». Պուտինն Էրդողանին 7 պայման է առաջադրել, որից մեկը՝ Ղարաբաղի վերաբերյալ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Armlur-ի փոխանցմամբ՝ Թուրքական «Sözcü» պարբերականի սյունակագիր Ջան Աթաքլըն այսօր հրապարակած իր հոդվածում անդրադարձել է Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում վերջերս տեղի ունեցած Պուտին-Էրդողան հանդիպմանը՝ ներկայացնելով ուշագրավ մանրամասներ, գրում է Ermenihaber-ը: «Sözcü» թերթի էլեկտրոնային էջում տեղ գտած հոդվածում սյունակագիրը պնդում է, որ Ռուսաստանի նախագահը Թուրքիայի նախագահին առաջադրել է այն 7 կարևոր նախապայմանները, որոնց լուծման դեպքում երկկողմ հարաբերությունները վերջնականապես կկարգավորվեն:

Ըստ Աթաքլըի-ի` Պուտինը, դիմելով Էրդողանին, ասել է.

1.«Սիրիայի նկատմամբ Ձեր վարած քաղաքականաթյունը ի սկսզբանե սխալ է ընթացել: Մենք Ասադին պաշտպանում ենք, Դուք էլ արդեն համառությունից հրաժարվեք և ճանաչեք Ասադի գոյությունը»:

2. «Ղարաբաղը մեզ համար շատ կարևոր է: Գիտենք նաև, որ Ձեզ համար էլ Ադրբեջանի պատճառով է կարևոր, սակայն այս հարցում զսպվածություն ցուցաբերեք: Այս խնդիրը լուծման կարիք ունի: Մեզ հակառակվելով՝ խնդիրը լուծելու փոխարեն, ավելի եք բարդացնում»:

3. «Ղրիմի հարցում Դուք պաշտպանում եք մեր դեմ իրականացվող քայլերը: Եվ դա անում եք Կովկասի որոշ երկրներում նույնպես: Սխալ եք անում: Դա խոչընդոտում է հարաբերությունների կարգավորմանը»:

4. «Մենք գիտենք, որ Ձեր գործակալները Ղրղզստանում, Թուրքմենստանում և Ուզբեկստանում հետախուզական աշխատանքներ են իրականացնում և փորձում են տարածաշրջանի ժողովուրդներին մեր դեմ տրամադրել: Վե´րջ տվեք»:

5. «Այն դեպքում, երբ Սիրիայում միակ վտանգը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն է, Դուք Ձեր ուշադրությունը հրավիրում եք Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) վրա: ԺՄԿ-ն մեզ համար էլ է կարևոր: Որևէ քայլ անելիս այդ մասին մի´ մոռացեք: Հակառակ դեպքում տարածաշրջանը անցակալի իրադարձությունների թատերաբեմ կարող է դառնալ»:

6. «Վե´րջ տվեք Սիրիա զենք-զինամթերք ուղարկելուն: Ձեր սահմանները բաց են ահաբեկչական կառույցների և Ռուսաստանի շահերին դեմ հանդես եկողների համար: Վերահսկե´ք Ձեր սահմանները: Ահաբեկչական կազմակերպությունների հանդեպ հանդուրժողականություն մի´ ցուցաբերեք»:

7. «Մի´ շարք թուրք նախարարների և պաշտոնյաների հակառուսական հայտարարությունները մեզ չափազանց անհանգստացնում են: Հատկապես ինքնաթիռի խուցումից հետո արված որոշ հայտարարություններ չեն մոռացվել: Այսուհետ կխնդրեմ, որ ավելի զուսպ լինեք»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular