ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարգում ենք Մխիթարյանի որոշումը. Օբամեյանգ

ՍՊՈՐՏ
 

Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ  Պիեր  Էմերիկ Օբամեյանգը անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի Բաքվում չմեկնելուն:

Հիշեցնենք` Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը «Արսենալ»-ի ու  «Չելսի-ի միջև կկայանա մայիսի 29-ին` Բաքվում:

«Մենք գիտենք, որ սա խայտառակություն է:  Հարգում ենք Մխիթարյանի որոշումը։ Նրա համար հեշտ չէ գնալ այնտեղ քաղաքական խնդիրների պատճառով։ Սա մեծ խայտառակություն է, բայց մենք հիմա ևս մեկ մոտիվացիա ունենք  հաղթելու համար։ Թիմում բոլորը ցանկանում են վերադառնալ Չեմպիոնների լիգա։ Մրցաշրջանի մեկնարկից սկասած սա մեր նպատակն է»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Evening Standard-ը։

Հիշեցնենք, որ լոնդոնյան ակումբը պաշտանապես հայտարարել էր, որ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի կազմում չի մեկնի Բաքու` Եվրոպայի լիգայի եզրափակչին մասնակցելու:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular