Փոխարժեք՝
479.8
$
542
7.43

ՀԱՕԿ-ի միջամտությունը բացառապես պայմանավորված է բռնցքամարտում արդարության վերականգնմանը

Սևակ  Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Հունիսի 21-30-ը ընկած ժամանակահատվածում, Մինսկում կկայանա բռնցքամարտի Եվրոպական խաղերը, որին մասնակցություն պետք է ունենա նաև Հայաստանի հավաքականը: Սակայն հայկական բռնցքամարտում ինչպես երևում է անորոշությունն ու ոմանց անձնական ամբիցիաները գնալով ավելի են խորանում: Մասնավորապես այսօր Հայաստանի բռնցքամարտի հավաքականի մարզիչ Ռուդիկ Մկրտչյանն ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե ՀԱՕԿ-ը միջամտում է իրենց գործերին և փորձում է խնդիրներ ստեղծել: Բնականաբար ՀԱՕԿ-ի երկարամյա գործունեության ընթացքում բոլորն էլ նկատած կլինեն, հատկապես մարզաշխարհին մոտիկ կանգնածները, որ Գագիկ Ծառուկյանը միջոց ու հնարավորություն չի խնայում, որպեսզի հայկական սպորտը զարգան ու ծաղկի, արդյունքների մասին խոսելն ավելորդ է, դրանք արձանագրված փաստեր են՝ մեդալների տեսքով: Այսքանից հետո զարմանալ կարելի է, թե ինչպես է բռնցքամարտի հավաքականի մարզիչը նման մերկապարանոց հայտարարություն անում այն դեպքում, երբ իրավիճակը բոլորովին այլ ենթատեքստ ունի: Իրականում ՀԱՕԿ-ը ոչ թե խոչընդոտում կամ խանգարում է, այլև փորձում է վերականգնել մարզական արդարությունն ու ուժեղագույն մարզիկներին տալ հնարավորություն, որպեսզի իրենք ևս մասնակցեն այդ հեղինակավոր մրցումներին: Կարիք չկա թերևս հիշեցնելու, որ ՀԲՖ-ն վերջին շրջանում ամեն ինչ անում է, որպեսզի բռնցքամարտում կատարյալ անարխիա տիրի, երբ մեկի կամ մի քանիսի անձնական ամբիցիաներից ելնելով է որոշումներ կայացվում մարզաձևում: ՀԱՕԿ-ը երբեք նման հանդգնություն թույլ չի տվել և միշտ էլ կանգնել է արդարության կողմը, ինչը բնականաբար այս պարագայում՝ ՀԲՖ-ի կողմից ցանկալի մարզիկներին /որոնք ոչ միշտ են իրենց քաշում լավագույնը/ առաջնություն «բրթելու» ցանկությանը հակասում է: Բայց պետք է արդար գտնվենք և ասենք, որ ՀԱՕԿ-ի կողմից միջամտությունը մարզական տեսանկյունից ազնիվ է և արդար, իսկ թե իրականում ինչ խնդիր է լուծում ՀԲՖ-ն՝ «ջոկովի» կերպով մարզիկներին առաջնությայն ուղարկելու հարցում, թողնում ենք ընթերցողի հասկացողությանը: 
Ըստ էության, ՀԱՕԿ-ն առաջարկել է, որ ուժեղագույն 5 մարզիկներ ևս մասնակցություն ունենան և տեղ ստանան հավաքականում, իսկ գլխավոր մարզիչն ու երկրորդ մարզիչը, դա տրամաբանությունից դուրս են փորձում մեկնաբանել կամ էլ փորձ են անում հակառակ ֆոն ստեղծել, թե իբր ՀԱՕԿ-ը խոչընդոտում է իրենց աշխատանքներին, մինչդեռ ՀԱՕԿ-ը անում է ամեն ինչ, որպեսզի մարզաշխարհում տիրի համերաշխություն և արդարություն, իսկ բոլոր նրանք, որոնց համար այս արժեքները հակասական են կամ անընդունելի, կարող են հանգիստ հեռանալ մարզաշխարհից, իրենց արժանի, դեռ մի բան էլ ավել, փոխարինողներ հաստատ կգտնվեն:
Սա է ամբողջ պատմությունն ու իրականությունը, չի լինելու այնպես, որ ուժեղագույն մարզիկը չգնա մրցման, այլ իր փոխարեն գնա մեկ այլ մարզիկ, ով օրինակ ՀԲՖ-ում ծանոթ ունի կամ շատ փող: Տրամաբանությունը կարծում եմ հասկանալի է և ընթերցողներն ու մարզաշխարհի գիտակները, այս ամենը շատ լավ գիտեն և սպորտը սեփական բիզնես պրոյեկտի վերածած անձանց ներկայությունը ցանկացած մարզաձևում, պետք է բացառել: Բռնցքամարտն ըստ էության, այդ առումով առաջիններից է լինելու...

 

 

website by Sargssyan