Փոխարժեք՝
479.8
$
542
7.43

Գ. Ծառուկյանի աջակցությամբ Վայոց Ձորում հիմնվել է արգելո՛ց, իսկ ոմն ծախված «բնապահպան» այս առումով մարդկանց խաբում է

Արմինե Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Այսօր ոհմանք կեղծ դիվիդենտներ շահելու համար փորձում են շահարկել անվանի մարդկանց անուններ՝ կեղծելով իրականությունը: Մամուլում տարածվեց այն կեղծ լուրը, որ ԲՀԿ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Վայոց Ձորը դարձրել է «արքունական որսատեղի»: Արդեն պարզ է բոլորիս համար, թե որոշ բնապահպաններ այսպիսի բացահայտ սուտը տարածելու համար քանի գիշեր չեն քնել սարերում ու մտածել, թե ինչպես հորինել այս պաթոսային սուտը, որը մարդկանց կգցի թյուրիմացության մեջ: Քանի որ որոշները իրենց վերապահում են խոսել հորինվածքներով, ես կփաստեմ իրականությունը: Հայաստանը կենդանական աշխարհով ու ընդարձակ անտառներով այդքան էլ հարուստ չէ, իսկ եղածն էլ կարիք ունի վերահսկողության, որպեսզի կենդանական աշխարհը չհասնի ոչնչացման եզրին: Հայրենի բնության նկատմամբ հոգատարությունից ու սրտացավությունից ելնելով՝ հենց Գագիկ Ծառուկյանի ֆինանսական ներդրումների շնորհիվ ստեղծվեց «Բեզուար» կազմակերպությունը, որը երկար ժամանակ է, ինչ զբաղվում է այդ վերացող կենդանիների տեսակի պահպանմամբ և գլխաքանակի ավելացմամբ: Այսքանից հետո, ինչպես տեսնում ենք կենդանիները շարունակում են իրենց գոյությունը պահպանել հայրենի լեռներում և եկեք ֆիքսենք, որ Վայոց Ձորը ոչ թե դարձել է «արքունական որսատեղի», այլ՝ արգելոց: Դե այսքանից հետո հուսով եմ, որ այս կեղծ մեղադրանքներին և մանիպուլյացիոն հայտարարություններին ոչ ոք ուշարություն չի դարձնի: Իրոք, որ հայաստանյան լրատվական դաշտը դառնում է աղբանոց, սրանց նման սադրիչ և կեղծ լրատվականների պատճառով:

website by Sargssyan