ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գրանտակեր «բնապահպանը» խեղաթյուրում է իրականությունը՝ քաղաքական մարազմը ստիպել է անցնել բարոյականության սահմանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կարեն Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Քաղաքական մարազմը ոմանց մոտ այն աստիճան է սրացել, որ անակարողությունից սկսել են անցնել բարոյականության սահմանն ու մարդկանց մեղադրում են արարքների մեջ, որոնք բացարձակ չեն համապատսխանում իրականությանը: 
Վերջերս քաղաքական դաշտում Գագիկ Ծառուկյանի դեմ ուղված անօգուտ արշավը, շոուն այդպես էլ ցանկալի արդյունք չապահովելով, հիմա նոր մանիպուլացիաների միջոցով է փորձ արվում սնուցել: Այս անգամ գրանտակեր բնապահպաններն են նետվել դաշտ, ովքեր անհիմն կերպով փորձում են վարկաբեկել Ծառուկյանի անունը, մարդ ում սերն ու հոգատարությունը հայրենի բնության նկատմամբ, բոլորին է քաջ հայտնի: Մասնավորապես «բնապահպանի» անվան տակ հանդես եկող ոմն երիտասարդ գրել է թե Վայոց Ձորը Ծառուկյանի համար դարձել է որսատեղի: 
Ակնհայտ սուտն ու լկտի մեկնաբանությունները միանգամից աչքի են զառնում այն ֆոնին, երբ իրականում գիտես, թե Գագիկ Ծառուկյանն ինչ հսկայական միջոցներ է ծախսել, որպեսզի այդ տարածքում հատուկ պահպանվող գոտի ստեղծի, որտեղ իրենց զարգացումն են ապրելու ոչնչացման եզրին գտնվող հայկական մուֆլոնն ու բեզոարյան այծը: Եվ հիմա էլ այդ տարածք այցելելուց ակնհայտ է դառնում Ծառուկյանի ջանքերի ու սրտացավության արդյունքը, Բեզոարյան այծն ու հայկական մուֆլոնը աննախադեպ աճ են գրանցել՝ քանակական առումով, էլ չենք խոսում մյուս կենդանատեսակների մասին, որոնք ևս գտնվում են պաշտպանության տակ:
Հիմա այս ամենից հետո գրել, թե Ծառուկյանը Վայոց Ձորը դարձրել է որսատեղի, առնվազն անբարոյականություն է, անարգանք հայրենի բնության նկատմամբ ու նման դրսևորմամբ ցանկացած գրանտակեր ակտիվիստի չպետք է թույլ տալ, որպեսզի իրենց կոչեն «բնապահպան» և իրենց մութ գործերն իրականացնեն բնության պահպանության մեջ մեծ ներդրում ունեցող անձանց անհիմն վարկաբեկելու միջոցով:
Չնայած մեծ հաշվով պարզ էր, որ քաղաքական ֆրոնտով անհաջողության մատնվելուց հետո, քաղաքականապես իմպոտենտները ձգտելու են այլ ֆրոնտներով ևս գրոհել, բայց դե հիասթափեցնեմ Ձեզ բոլորիդ, դա ևս անհաջողությամբ է պսակվելու, քանզի Ծառուկյանը այդ ոլորտում ևս անասելի ներդրումներ է կատարել և միայն ծաղկացրել է, իսկ դա քննադատանքի ենթակա չէ: Տապակվեք Ձեր յուղով պարոնայք «աբիժնիկներ»...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular