ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուտկինը հիասթափվել է Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակից և վերադարձրել Բաքու մեկնելու տոմսը

ՍՊՈՐՏ
 

Ֆուտբոլային ռուս հայտնի մեկնաբան Վասիլի Ուտկինն իր հիասթափությունն է հայտնել Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակից և հրաժարվել մեկնել Բաքու՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Արսենալ»-«Չելսի»-ի հանդիպմանը ներկա գտնվելու համար:  

«Ես խորապես հիասթափված եմ Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակից: Վերադարձրել եմ ինքնաթիռի տոմսը»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Ուտկինը` հավելելով, որ խաղի տոմսն էլ պահում  է ի հիշատակ հիմարության դրսևորման:

Եվրոպա լիգայի եզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 29-ին Բաքվում: Այսօր պարզ դարձավ, որ Հենրիխ Մխիթարյանը թիմի հետ չի մեկնելու Բաքու:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular