Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք անվտանգության սպառնալիքներ չենք տեսնում և ունենք լիակատար վստահություն հանրության հանդեպ․ Սարգիս Խանդանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 

Նախորդ շաբաթ կառավարության հերթական նիստի ժամանակ որոշում ընդունվեց 85 միլիոն դրամ տրամադրել՝ Ազգային ժողովի համար անվտանգության 4 սարք գնելու համար։ Դրանցից 3-ը կտեղադրվեն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի սենյակի առջև։ Սարքերի անհրաժեշտության և ԱԺ անվտանգության խնդրի շուրջ  ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի հետ։

-Պարոն Խանդանյան, որպես ԱԺ պատգամավոր տեսնո՞ւմ եք նման սարքերի անհրաժեշտությունը։ Անվտանգության խնդիրներ կա՞ն։

-Միանշանակ տեսնում եմ նման սարքավորումների անհրաժեշտությունը։ Կարծում եմ, որ այս ամիսների ընթացքում կարիքները գնահատվել են ԱԺ նոր աշխատակազմի կողմից։ Կարծում եմ՝ այս շենքի համար անվտանգությունը շատ կարևոր է, քանի որ սա հատուկ պահպանվող շենք է և այն, ցավոք սրտի, անվտանգության հետ կապված ունի ցավալի անցյալ ու պատմություն։ Որքանով ես տեղյակ եմ սկանավորող սարքավորումներից մի քանիսը չեն աշխատում և այդ պատճառով աշխատակազմը անհրաժեշտություն է համարել նորացնել դրանք։ Այստեղ՝ բացի պատգամավորներից, աշխատում են բազմաթիվ մարդիկ, որոնց անվտանգության ապահովումը շատ կարևոր է։

-Նշեցիք, որ նոր աշխատակազմն է նման որոշում ընդունել։ Որևէ նախադեպ կամ դեպք եղե՞լ է, որը կստիպեր մտածել այս ուղղությամբ։

-Ես տեղյակ չեմ, որ դեպք եղել է։ Կարծում եմ, որ պատճառը անսարքությունն է եղել և անվտանգության ոչ պատշաճ ապահովումը, բայց որ որևէ դեպք է եղել, որը կարող էր սպառնալիք լինել անվտանգության համար, արդեն տեղյակ չեմ։

-Այդ ռենտգեն և մետաղորսիչ սարքերից 3-ը տեղադրվելու են Արարատ Միրզոյանի սենյակի առջև։ Այս պարագայո՞ւմ էլ եք տեսնում անհրաժեշտություն։

-Արարատ Միրզոյանը, ինչպես ՀՀ նախագահը և վարչապետը, հատուկ պահպանության տակ գտնվող անձանցից է։ Ես գիտեմ, որ վարչապետի աշխատասենյակի առջև կան  նման սարքավորումներ, ենթադրում եմ, որ կան նաև նախագահի աշխատասենյակի առջև։ Կարծում եմ, որ անհրաժեշտություն կա նման անվտանգության ծրագրեր իրականացնել նաև ԱԺ նախագահի համար։

-Ներկայիս իշխանությունները աչքի են ընկել այն տեսանկյունից, որ հասարակության հետ շփվելու ժամանակ ներկայանում են առանց անվտանգության աշխատակիցների, անգամ վարչապետի համար իրականցվող անվտանգությունն այդքան խիստ չէ։ Չե՞ք կարծում, որ անվտանգությունը խախտելու կամ որևէ մեկին վնասելու համար Ազային ժողովի շենք մտնելն ավելի դժվար է։

-Այո՛, համաձյան եմ։ Մենք անվտանգության սպառնալիքներ չենք տեսնում և ունենք լիակատար վստահություն հանրության հանդեպ։ Բայց, երբ խոսում ենք այս մարդկանց մասին՝ նախագահ, վարչապետ, ԱԺ նախագահ, ապա իրենց դեպքում դա սահմանված է օրենքով։ Օրենքով է որոշված, որ այդ մարդիկ հատուկ պահպանության տակ լինեն։ Պատգամավորները, նախարարները և այլ պաշտոնատար անձիք նման միջոցառումների կենտրոնում չեն և չունեն հատուկ  պաշտպանության կարիք։ Ցանկության դեպքում հնարավոր է  որևէ մեկի անվտանգության սպառնալիք հանդիսանալ, բայց ես կարծում եմ, որ Հայաստանում նման իրավիճակ չկա, որ որևէ մեկը սպառնա պաշտոնատար անձի անվտանգությանը։

Ինչպես չխանգարել և ջուր չլցնել անհայրենիքության ջրաղացին. «Փաստ»Մեղադրանք է առաջադրվել Ազատ գյուղում դեպքի օրը հերթապահ հանդիսացած, պարտադիր ժամկետային զինծառայողին․ փաստաբանՎաղը՝ ժամը 11:00-ին, փակվելու է Թբիլիսյան խճուղին, զուգահեռ Տիգրան Մեծ փողոցը. ՍրբազանԻսրայելի մշտական ներկայացուցիչը Գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ կտոր-կտոր է արել ՄԱԿ-ի կանոնադրությունըԼեմկինի ինստիտուտը մեղադրել է Նիկոլ Փաշինյանին Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնելու մեջՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Անվտանգության խորհրդին հորդորել է դիտարկել Պաղեստինին որպես կազմակերպության լիիրավ անդամ ընդունելու հարցըՀայաստանի իշխանություններն առաջնահերթ են դասել իրենց անձնական շահերն ու օտար ուժերի նպատակները․ Այս ստոր քաղաքականության գինը վճարում է հայ ժողովուրդը․ Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենյակՔաղաքացիները մետրոյի տարբեր կայարաններում ակցիաներ են իրականացնում (տեսանյութ)Հայտարարություն տրբունալի խորհրդի և ներկա վիճակի մասին ՆԱՏՕ-ի համաժողովում հայկական կողմը համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերելՕրենսդրական և սահմանադրական տեսանկյունից՝ Բագրատ Սրբազանի վարչապետի պաշտոնը ստանձնելու հնարավորություն տեսնում եմ․ Արամ ՎարդևանյանՆույնիսկ կարելի է մի երկու օր հանրահավաք չանել. երեկ հիմնական գործը արվել է Ստեփան ԴանիելյանԻնձ համար ընդունելի են բոլոր նրանք, ովքեր կոչված են հայկական օրակարգին ծառայելուն, կոչված են նրան, որ Եռագույնը հաղթի սև ու սպիտակին․ Բագրատ ՍրբազանՎաղը ՀՀ-ի տարբեր վայրերում խաղաղ անհնազանդության, անհամաձայնության գործողություններ են իրականացվելու․ հանրահավաք չի լինելու․ Բագրատ ՍրբազանՇատ բնական է արցախցիների մասնակցությունը այս շարժմանը. նրանք այս ամենի միջով անցել են. Աշոտ Ղուլյան (տեսանյութ)Ավարայր, Սարդարապատ, Շուշի կերտած հայ ժողովուրդը երբեք ծնկի չի գալու. Աբրահամ ԳասպարյանՀավատացե՛ք, մի քայլ է պակասում մեզ անհրաժեշտ, բայց ոչ բավարար հաղթանակից․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Խաչատուրով եղբայրները մասնակցում են Բագրատ Սրբազանի առաջնորդած հանրահավաքին (տեսանյութ)«Ձեր ցավը տանեմ, դուք էսօր ապացուցեիք, որ ուսանողությունը, երիտասարդությունը հայրենիք ունի, որ դուք մեր վաղվա գալիքն ապահովելու եք»․ Գառնիկ Դանիելյանը՝ դասադուլ անող երիտասարդներինԱզատության պողոտայից բերման է ենթարկվել 8 քաղաքացի. Մելիքյան«Ավերակված է մեր երկիրը՝ ֆիզիկապես ավերակված է, հոգեպես ավերակված է․ բարոյապես ավերակված է, մտքով ավերակված է»․ Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ իշխանությունն է պատասխանատու դրա համարՉընկճվել, վտահել ու առաջ շարժվել. Հրաչյա Հարությունյան (տեսանյութ)Սահմանազատումն իրականացվում է մեր պայմաններով, և սա մեր հերթական հաղթանակն է․ Ալիև«Մեր պահանջով չորս գյուղ է վերադարձվում, այդպես էլ շարունակվելու է, այստեղ խոսքի իրավունքը մեզ է պատկանում»․ ԱլիևՄեծ թվով ուսանողներ ու երիտասարդներ են միացել․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Իրական խաղաղությունը, իրական ինքնիշխանությունը Հայաստանի, հայ ժողովրդի պաշտպանության, մեր տարածքային ամբողջականության վերականգնման միջոցով է հնարավոր․ Րաֆֆի ՀովհաննիսյանՀակաքարոզչությամբ իշխանությունն իրեն է վնասում, լավ է անում, թող շարունակի․ Մելիք-ՇահնազարյանՌԴ Պետդուման հաստատել է Միշուստինի թեկնածությունը վարչապետի պաշտոնումՏավուշը հանուն հայրենիքի փրկության շարժումը հանրահավաք է անցկացնում Հանրապետության հրապարակում․ ուղիղԵՄ-ն աջակցում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարՄիրզոյան-Բայրամով բանակցությունները կշարունակվեն նաև վաղըԹուրքերին վրդովեցրել է պատմական Հայաստանի քարտեզի ֆոնին Լիոնի քաղաքապետի լուսանկարըՍահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. ԲայրամովՄարզերում խաղաղ անհնազանդության ակցիաները շարունակվում են․ Քաղաքացիները հավաքվել են Կիրանց - Ոսկեպար ճանապարհինՊարզվել է ողբերգական հրդեհի հետևանքով մահացած կնոջ ինքնությունը Փակ է Սպիտակ-Երևան մայրուղին (լուսանկարներ) Բրյուսովում դասախոսներին բացահայտ սպառնում են (տեսանյութ) Ավտոբուսը կամրջի վրայից ընկել է գետը․ զոհեր և վիրավորներ կանՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ուղերձ է փոխանցել «Ավրորա»-ի մասնակիցներին (տեսանյութ) Քանի՞ մարդ է ձերբակալվել ակցիաների ժամանակ Նոր տեղեկություն ԼՂ բռնի տեղահանված քաղաքացիների կենսաթոշակի վճարման մասին2-ամյա երեխան էլեկտրահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնիԲաքվի մամուլը սպառնում է, որ եթե Սրբազանի շարժումը հաղթի, իրենք ու թուրքերը զորք կմտցնեն ՀՀ. Հայրապետյան Նպաստ ստացողներին սպառնում են զրկել աջակցությունից, եթե մասնակցեն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Մահացել է Կարեն ՍարիբեկյանըԼույս ա լինելու, որովհետև սա ճշմարտության, մաքրության երթ ա․ Արամո 25-ամյա վարորդը «ԳԱԶ 2410»-ով բախվել է ծառին. կա վիրավոր Ոստիկանները ձերբակալում են դասադուլին մասնակցած Սլավոնական համալսարանի ուսանողին Բրյուսովի անվան համալսարանի դռները փակ են Բայդենը պատրաստ է Թրամփի հետ բանավեճի
Ամենադիտված