ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առանց նախագծի ի՞նչ ենք քննարկելու. «Իմ քայլը» հետ է ուղարկել ԼՀԿ-ի հայտարարությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 

Այսօր՝ մայիսի 21-ին, Ազգային ժողովում տեղի է ունենում «Իմ քայլը» խմբակցության փակ նիստը։ Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց, որ նիստի օրակարգը կներկայացնի միայն դրա ավարտից հետո։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնության վերաբերյալ (ըստ որի վաղը պետք է գումարվեր Աժ արտահերթ նիստ) խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանն ասաց, որ վաղը արտահերթ նիստ չի լինելու։

««Լուսավոր Հայաստան» խմբակցության արտահերթ նիստի հայտարարության վերաբերյալ կարող եմ ասել, որ հայտարարության նախագիծ, որպես այդպիսին, կցված չի եղել, ընդամենը առաջարկ է եղել այսինչ օրը հրավիրել նիստ։ Նախագիծն այս պահին չկա, դրա համար հայտարարությունը հետ է վերադարձվել։ Առանց նախագծի ի՞նչ ենք քննարկելու», -ասաց Կարապետյանը։

Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք ԼՀԿ-ն ամեն ինչ պետք է սկսի սկզբից, պատգամավորը պատասխանեց, որ հայտարարությանը կից պետք է ներկայացվեր անհրաժեշտ փաստաթղթերը, մասնավորապես, ծրագիրը. «Երբ դա կներկայացվի, կանոնակարգ օրենքով արտահերթ նիստը նշանակվում է 5-րդ օրը։ Եթե օրը նշանակվում է հնգօրյա ժամկետից շուտ, ուրեմն խմբակցությունը պետք է հիմնավորված միջնորդություն ներկայացնի խորհրդին»,-ասաց Աննա Կարապետյանը։

Պատգամավորը նշեց, որ այս պահին օրակարգում չկա արտահերթ նիստի հարցը։ Անդրադառնալով այն քննադատություններին, որ երեկ տեղի ունեցած ակցիաները սահմանադրական կարգի խախտո՞ւմ են, Կարապետյանն ասաց. «Այո՛, մենք ընդունում ենք, որ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունները պետք է գործեն առանձին, բայց դա չի նշանակում, որ դատական իշխանությունը պետք է իրեն դնի օրենքից դուրս»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular