Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի «Արդարություն» կուսակցության հայտարարությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի «Արդարություն» կուսակցությունը բազմիցս նշել է, որ Հայաստանն ու Արցախը միասնական պետություն են, և երկու պետական կազմավորումներով ներկայանում են միայն այն պատճառով, որ մարտավարական առումով նման կերպ ավելի արդյունավետ կարող են դիմակայել արտաքին մարտահրավերներին, ավելի նպաստավոր դիրքեր ունենալ բանակցային գործընթացում։

 

Մենք ունենք պաշտպանության միասնական համակարգ, գտնվում ենք միևնույն տնտեսական դաշտում, չնչին փոփոխություններով գործում են նույն օրենքները։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներն անհապաղ իրենց արձագանքը պետք է գտնեն նաև Արցախում։

Հանրահայտ է, որ Արցախի անկայունությունը բխում է միմիայն հակառակորդի շահերից, իսկ պետական մակարդակով բարեփոխումների արգելակումը կամ ձգձգումը տանում է նորմալ կենսագործունեության խաթարման: Հանուն Արցախի կայունության և անվտանգության, հանուն Արցախի խաղաղ զարգացման, գործող իշխանություններն անվերապահորեն պարտավոր են սկսել ինքնամաքրման գործընթաց, ասել է թե՝ ձեռնամուխ լինել ներքին ինքնատիպ հեղափոխության՝ միտված արմատական բարեփոխումներին:

Արցախի «Արդարություն» կուսակցությունը Արցախի նախագահ Բակո Սահակյանից պահանջում է՝

-     Հանդես գալ հայտարարությամբ և անդրադառնալ իր պաշտոնավարման տարիներին առաջացած գլոբալ խնդիրներին և արձանագրել, որ եղել են բազմաթիվ տնտեսական և իրավական խախտումներ, իրականացվել են կոռուպցիոն սխեմաներ, որոնց արդյունքում մի խումբ չինովնիկներ և բիզնեսմեններ հսկայական հարստության տեր են դարձել, ինչը հանգեցրել է ազգային հարստության ոչ իրատեսական բաշխման:

- Հրապարակայնորեն հայցել ժողովրդի ներողամտությունը՝ քաղաքացիների իրավունքները ոտնահարելու և պատճառած տառապանքների համար:

Միաժամանակ հայտարարում է, որ անվերապահորեն պաշտպանում է հայաստանյան բարեփոխումները, պատրաստակամ է նույնը իրականացնել Արցախի Հանրապետությունում: Այդ նպատակով ստեղծվում է հեղափոխական բարեփոխումների ու համերաշխության փաստահավաք խումբ, կազմը հաստատվում է քաղաքացիական հասարակության և քաղաքական կուսակցությունների համաձայնությամբ, տրամադրում անհրաժեշտ լիազորություններ, որն իրականացնում է՝

1. Իր կառավարման տարիներին իրականացված պետական ծրագրերի, ինչպես նաև հիմնադրամներում անկախ աուդիտի անցկացում, հակաժողովրդական որոշումների, վճիռների բացահայտում, մեղավորներին պատասխանատվության ենթարկում.

2. Կոռուպցիոն ռիսկեր պարունակող և պետական երաշխիքով ստացված վարկերի հետ վերադարձման գործընթաց.

3. Պետական խոշոր ձեռնարկությունների, հիմնարկների, ծառայությունների և գույքի մասնավորեցման գործերի վերաբացում և պետական վնասի հատուցում.

4. Հակակոռուպցիոն և հակամենաշնորհային մասնագիտացված մարմնի ստեղծում՝ քաղաքացիական հասարակության և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների ընդգրկմամբ.

5. Քրեական և տնտեսական առանձնապես ծանր հանցագործություններ կատարած և պատիժ չստացած անձանց բացահայտում և պատասխանատվության են թարկում.

6. Զինծառայողների վարկերի գույքագրում և վարկային բեռի թեթևացում:

Այս գործողությունների արդյունքում հանրության շրջանում մասամբ կսկսի վերականգնվել օրինականության և արդարության զգացումը, տարիների ընթացքում խաթարված մարդկանց հավատը, հակառակ դեպքում այն կվերականգնվի փողոցում, զանգվածային հանրահավաքների միջոցով, որի աղետալի հետևանքների ողջ պատասխանատվությունը կընկնի Ձեր ուսերին՝ ինչից չեք կարող խուսափել անգամ հրաժարականի դեպքում:

Տիգրան Խաչատրյանը ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպում է ունեցել«Փաշինյանի «խաղը» կարող է Հայաստանից թողնել միայն պատմական հիշողություն»102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն էՈ՞վ է փչացնում հայ-ռուսական հարաբերություններըՍպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանաՄիութենական պետությանը Հայաստանի անդամակցության հարցը երբեք չի քննարկվել. Սերգեյ ԿոպիրկինԴատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ հնարավոր ճնշումների մասին հայտարարությանը դատախազությունը հարկ չի համարում ընթացք տալ Սոչիում անհաջողակ «Ռոմեոն» փորձել է հրկիզել սիրելիի ընտանիքին, բայց խառնել է տան դուռըԻնչպե՞ս դուրս գալ պահքից Կրակոցներ, արտակարգ իրավիճակ Եղեգնաձորում Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան Ինչո՞ւ ադրբեջանական AzTV-ն չի հրապարակել ապօրինի բանտարկված Արայիկ Հարությունյանի հարցազրույցը Ալիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) «Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ Ադրբեջանը քարոզում է, թե «բնակչության ավելի քան 95 %-ը հավատում է գյուղերի վերադարձին»Կա 80 դեպք, երբ զենքը ցած են դրել և հայտնվել Ադրբեջանում, հետո նրանց ճակատագիրն անհայտ է դարձել Արբանյակները ֆիքսել են դեպի ռուսական նավահանգիստ գնացող հյուսիսկորեական տանկերներՓաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են Հայտնի են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման նոր ցուցակներում համարների միջակայքերըՍյունիքի մարզում դատավոր է նշանակվել 5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Դուք անկեղծ նախանձում եք ձեր ֆրակցիայի հիմարներին, որոնք դեռ ապրում են 2018-ի մայիսի մեջ․ Ռուբեն ՄխիթարյանԱլիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձըՀունաստանում երկու ուժգին երկրաշարժեր են գրանցվելԺամկետն անցած հավկիթեր են հայտնաբերվելՕրենքով գող Շաքրո Մոլոդոյն արդեն ազատության մեջ է Հռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ) Գվարդիոլան կհեռանա «Մանչեսթեր Սիթիից» Ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը փոխվելու է․ ի՞նչ է հայտնի ՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները Կարճատև անձրև, քամու ուժգնացում. ինչ եղանակ կլինի Ներքին Հանդում դպրոցականներն ադրբեջանական դիպուկահարների նշանառության տակ են․ ԹաթոյանՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 3 սպանության փորձ, մեկը՝ հաջողված․ 40–ամյա բնակիչը խոստովանել է Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան«Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Խուզարկվել է նաև Ժիրայր Սեֆիլյանի բնակարանը Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել էՎաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով «Հայաստանը տանում է դեպի փլուզում». ԼավրովԱրգելափակվել են «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքի երկու հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում․ Ավետ Պողոսյան Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանը Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում 1920թ. Երևանից օգնության ուղարկված գնդապետ Թարվերդյանի զորախումբը հասել է Ղարաբաղ. պատմության այս օրը(29 մարտ)Խուզարկվում է Վոլոդյա Ավետիսյանի տունը
Ամենադիտված