Ավտովթար Գեղարքունիքի մարզում. 41-ամյա վարորդը Opel-ով բախվել է հաստաբուն ծառին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ մայիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Սևան քաղաքի բնակիչ՝ 41-ամյա Արայիկ Ավագյանը իր վարած Opel Astra մակնիշի 35 GG 040 համարանիշի ավտոմեքենայով Սևան քաղաքի Շահումյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Ավագյանն ու նրա ուղևոր՝ Սևանի բնակիչ, 32-ամյա Սիրվարդ Գասպարյանը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և մարմնական վնասվածքներով տեղափոխվել Սևանի բժշկական կենտրոն։
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ