ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բա ասում էին բոլոր բիզնեսները Քոչարյանինն են. Արմեն Թավադյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Փաստորեն մեղադրվում եմ, որ գտնվել եմ տվյալ պահին դատարանի շենքում: Ես պարոն Գասպարիին ոչ ճանաչում եմ, ոչ էլ ինքն ա ինձ ճանաչում, ոնց կարա ինքը ցուցմունք տա»,- լրագրողների հետ զրույցում ասաց 5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանը:

Նա նշեց, որ իրենց մեղադրում են ձեռքին շիշ ունենալու համար. «Բայց 80 տոկոսի ձեռքը շիշ է եղել, 80 տոկոսին էլ կարող են այդ մեղադրանքը առաջարդել: Ես հույս ունեմ՝ մեր դատարանը անկախ է, պարոն վարչապետն ասել է, որ ոչ մի ուղղորդում դատարանը չունի իշխանությունների կողմից, ոչ մի զանգ ոչ մի դատավորի չի կատարվում, էսօր կերևա: Ես այդ մեղադրանքի հետ ընդհանրապես կապ չունեմ»,- ասաց նա:

Անդրադառնալով խոսակցությունների թե Ռբերտ Քոչարյանին է պատկանում մի շարք բիզնեսներ Թավադյանը նշեց. «Դուք համոզվա՞ծ եք, որ Նուռ քարտը Քոչարյանի հետ կապ ունի: Նուռ քարտի տերը ես եմ, Քոչարյանը երբեք կապ չի ունեցել: Ժամանակին ասել են, որ էս երկրում բոլոր բիզնեսները Քոչարյանինն է: Դուք ասողներին հարցրել եք՝ ի՞նչ եղավ դա: Էդ որ ասել են էս երկրում բանկ չկա, որ Քոչարյանինը չի, զավոդ չկա որ Քոչարյանինը չի, խի չեք հարցնում էդ ի՞նչ եղավ, բա եկել եք իշխանության ստերը կերցնելով ժողովրդին»,- ասաց Թավադյանը:

Մանրամասն՝ yerevan.today-ի տեսանյութում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular