ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քոչարյանի ազատվելու պատճառը Փաշինյանի ոչ հեղափոխական գործելակերպն է.«Սասնա Ծռեր»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քոչարյանի ազատվելու պատճառը Փաշինյանի ոչ հեղափոխական գործելակերպն է: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» կուսակցությունը:

Հայտարարությունում ասվում է.

Կատարվածը, ցավոք սրտի, սպասելի էր եւ օրինաչափ:

2018 թ. ապրիլ-մայիսյան համաժողովրդական ընդվզմամբ ռեժիմը տապալելուց հետո նույն ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին եւ նրա թիմին բացառիկ մանդատ տվեց, որը պահանջում էր առաջնորդվել հեղափոխական տրամաբանությամբ եւ կատարել հեղափոխական քայլեր: Մինչդեռ նրանք սկզբից եւեթ հրաժարվեցին հեղափոխությունից  ու առաջնորդվեցին հանցավոր ռեժիմից կառավարումն իրավահաջորդի կարգավիճակով ստանձնելու տրամաբանությամբ եւ մինչ օրս հետեւողականորեն գործում են ռեժիմի կեղծ սահմանադրությամբ, անիրավ օրենքներով եւ ապազգային քաղաքական կոնսպեկտներով:

Մասնավորապես՝ հանցավոր համագործակցությունը, իր կամակատար իրավապահներով ու դատավորներով հանդերձ,  պետք է կանգներ Անցումային արդարադատության ատյանի առաջ, այլ ոչ թե նրա կազմից ընդամենը մի քանիսը, դրանց թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, մասնակի մեղադրանքներով հանձնվեին իրենց իսկ նշանակած դատավորների հայեցողությանը:

Ընդ որում՝ գործընթացների զարգացումն ակնհայտորեն ցույց է տալիս, որ սխալ արտաքին քաղաքականության պատճառով Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն ըստ էության անկարող են դիմակայելու 5-րդ շարասյան ու նրա կրեմլյան տերերի ճնշումներին եւ, արտակարգ քայլերով վիճակը փրկելու փոխարեն, փաստացի կուլ են գնում ապազգային ու հանցավոր համակարգին, ինչը հղի է ռեւանշի եւ պետության կազմալուծման վտանգներով:

Ստեղծված բարդ իրավիճակում, այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանի իշխանությանն աջակցությունը դեռեւս այլընտրանք չունի: Սակայն նա, իր հերթին, պարտավոր է շատ արագ սթափվել եւ, համախմբելով առողջ ուժերին, կտրուկ ու արմատական համարժեք քայլեր կատարել կործանարար ընթացքը կասեցնելու համար:

Բոլոր դեպքերում՝ ժողովուրդն է ազգային հեղափոխության պատվիրատուն, շահառուն եւ իրականացնողը, ուստի, վաղ թե ուշ, ի կատար է ածելու իր կամքը:

Մեր եւ մյուս առողջ ուժերի պարտականությունն է ապահովել ժողովրդի կամքի կատարումը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular