ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ նկատի ուներ Քոչարյանը, երբ հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի պատասխանատվությունը Մարտի 1-ի դեպքերին ավելի մեծ էր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քանի որ մոտիվ էին ձևավորում իշխանությունը հանձնելու հետ կապված, պարոն Քոչարյանը շատ պարզ ներկայացրեց, որ իշխանության հանձնման գործընթացը, որպես այդպիսին, չկա: Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն, անդրադառնալով այն հարցին, որ երեկ Ռոբերտ Քոչարյանն իր խոսքում ասաց, որ 2008 թվականին մեծամասնություն ունեցող վարչապետի լիազորություններն ավելի մեծ էին քան նախագահինը: Նշանակո՞ւմ է արդյոք սա, որ պաշտպանական կողմը կարծում է, որ Սերժ Սարգսյանի պատասխանատվությունը Մարտի 1-ի դեպքերին ավելի մեծ էր, քան հիմա գործում նրա ունեցած վկայի կարգավիճակը: 

«Ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ուղղակիորեն ասել է, որ ընտրությունների կեղծման հարց չկա, չենք կարող քննարկել և չենք գտնում, որ ընտրությունները կեղծվել են: Այդ պահը ֆիքսեք, դա պաշտոնական մեղադրանքի կողմի որոշումն է այս պահի դրությամբ: Ընդամենը Ռոբերտ Քոչարյանն ասում էր, որ մեղադրանքի մեջ, որ գրված է՝ իշխանություն հանձնել՝ իշխանությունը հանձնելու գործընթաց չկա: Սերժ Սարգսյանը եղել է վարչապետ, որից հետո նա իշխանությունը ստանում է ԱԺ նիստում: Ավելին, պարոն Քոչարյանը բերեց այդ օրինակը՝ ցույց տալու համար, որ իշխանության հանձնման խնդիր չի եղել: Հիմա, թե ով է  մեղավոր գործընթացներում՝ դատաքննության փուլում կքննարկենք ու միայն կառավարությունից մի նայեք, թե ով է մեղավոր, այլ ավելի լայն դիտարկեք»,-ասաց Օրբելյանը: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular