Փոխարժեք՝
480.3
$
536
7.45

Ալեքսանդր Սարգսյանը դատարանում է

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով վկայի կարգավիճակով դատարանում է Ալեքսանդր Սարգսյանը։ Վերջինս, սակայն, հրաժարվել է ցուցմունք տալ որդու դեմ, ինչպես նաև պատասխանել հարցերին։

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանն, ըստ մեղադրական եզրակացության՝ 2007թ. ապրիլի 1-ին` ժամը 16:00-ի սահմաններում, իր բնակության վայրի` Երեւան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում, քննությամբ չպարզված հանգամանքներում, ապօրինի ձեռք բերած եւ պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:

Այդ փաստի առթիվ հարուցված քրեական գործը դեպքից ընդամենը ամիսներ անց կարճվել էր՝ կողմերի հաշտության և բողոքի բացակայության հիմքով: Սակայն գործը վերաբացվել է 2018թ․ հեղափոխությունից հետո՝ հուլիսի 3-ին, ի հայտ եկած նոր հանգամանքներով։ 

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 1-ին մասի և 34-104-րդ հոդվածի հատկանիշներով: Հայկ Սարգսյանը կալանավորվել էր 2018 թ.-ի հուլիսի 11-ին, սեպտեմբերի 10-ին դատարանը 50 միլիոն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ էր արձակել նրան:

website by Sargssyan