Փոխարժեք՝
479.8
$
537
7.48

Պերեսը դեմ չէ, որ Բեյլը տեղափոխվի «Բարսելոնա»

Ֆուտբոլիստ Գարեթ Բեյլն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալ»-ից: Այս մասին հայտնում է Don Balon-ը:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն, իսպանական ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Բեյլին թիմում պահելը անհրաժեշտ չի համարում, իսկ ակումբին էլ ֆինանսկան միջոցներ են պետք նոր տրանսֆերներ իրականացնելու համար:

«Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտիոն Պերեսը կապ է հաստատել Բեյլի գործակալի` Ջոնաթան Բարանետի հետ և հայտնել, որ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը կարող է վաճառվել ցանկացած ակումբի, այդ թվում նաև «Բարսելոնա»-ին: Մադրիդյան կողմը ակնկալում է ֆուտբոլիստի տրանսֆերից ստանալ 80 մլն եվրո:

website by Sargssyan