ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գագիկ Ծառուկյանը միշտ խաղողագործների կողքին է՝ նրանց հոգսերով մտահոգ...

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մարի Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Հերթական խոշորամասշտաբ աջակցությունը Արմավիրի խաղողագործներին: Գագիկ Ծառուկյանն իր խոստմանը հավատարիմ մնալով՝ շարունակում է աջակցել Արմավիրի խաղողագործներին, այս անգամ անհրաժեշտ բետոնե հենասյուներ տրամադրելով նրանց՝ այգիները բարեկարգելու ու բերքի որակը բարձրացնելու համար: Սա մեծ օժանդակություն է, քանի որ թեթևացնում է գյուղացիների հոգսը, հակառակ դեպքում նրանք ստիպված պետք է վարկ վերցնեին:
«Նոյ» կոնյակի գործարանը առաջին անգամը չէ, որ նման նախաձեռնություններ է իրականացնում: Գյուղացիները իրենք հենց նշում են, որ գործարանի ղեկավարությունը ամեն տարի անտարբեր չի մնում իրենց արձագանքներին և ապահովվում է անհրաժեշտ պարագաներով: Նույնիսկ եղել է դեպք, երբ ցրտահարության արդյունքում չկարողանալով մարել հերթական պարտավորությունը մոտ կես միլիոն ԱՄՆ դոլարի պարտքը Ծառուկյանը չեղարկել է՝ մտնելով գյուղացու դրության մեջ: Այս ամենը գնահատվում է արմավիրցիների կողմից, և ինչպես իրենցից մեկը նշեց «Ինչ հարցով դիմել ենք, թեմա չի եղել», սա արդեն խոսում է գյուղացու երախտագիտության ու Ծառուկյանի նվիրվածության մասին:
Այս նախաձեռնությունը կարևոր է այնքանով, որ այն լուծում է բնակչության սոցիալական խնդիրները, ապահովում է կենսագործունեության բարձր մակարդակ, ստիպում է գյուղացուն ապրել բարեկեցիկ ու հոգսերը բավականին թեթևացած:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular