Փոխարժեք՝
479.8
$
537
7.48

Ավտովթար Արագածոտնի մարզում բուժքույրը Honda Elysion–ով բախվել է բետոնե արգելապատնեշներին

Այսօր՝ մայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում Գյումրիի բնակիչ Դիաննա Մարգարյանը իր վարած Honda Elysion մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի քարե արգելապատնեշներին:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, վթարի հետևանքով վարորդ Դ. Մարգարյանը, նրա ուղևորներ, համաքաղաքացիներ Շողիկ Մարգարյանը, Հայկ Մարգարյանը և Նարեկ Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Կայքի տեղեկություններով՝ վարորդ Դ. Մարգարյանն աշխատում է Գյումրու ուռուցքաբանական բժշկական կենտրոնում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուր՝ shamshyan.com

website by Sargssyan