Փոխարժեք՝
476.8
$
540
7.62

ՍԴ դատավորի ընտրության հարցն Ազգային ժողովը կքննարկի մայիսի 29-ին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն է տասրածել Սահմանադրական դատարանի դատավորի առաջադրման և ընտրության անցկացման մասին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից, հայտարարության մեջ ասվում է.

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի  1-ին մասի եւ  213-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը: 

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն`  Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 29-ին գումարվող  Ազգային ժողովի հերթական նիստերի առաջին նիստում»: 

website by Sargssyan