ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարձակում Ղրղզստանում չինական դեսպանատան վրա. կա զոհ եւ վիրավորներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Առնվազն մեկ մարդ զոհվել եւ եւս երկուսը վիրավորվել են Բիշքեքում չինական դեսպանատան մոտ որոտացած պայթյունից: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը: Ը

ստ նախնական տեղեկությունների, տեղական ժամանակով 10:00-ին անհայտ անձը Mitsubishi մեքենայով փորձել է կոտրել դեսպանատան դարպասները, որից հետո որոտացել է պայթյունը: Հանցագործը տեղում մահացել է:

Վիրավորվել են դեսպանատան պահակազորի երկու աշխատակիցներ: Դեպքի վայր են ժամանել իրավապահները: Ճշտվում են պայթյունի շարժառիթները: Ականատեսների վկայությամբ՝ պայթյունն այնքան ուժգին է եղել, որ լսվել է քաղաքի բոլոր շրջաններում:

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular