Փոխարժեք՝
476.8
$
540
7.62

Քոչարյանական անկտիվիստը հերքեց, որ ԼՀԿ-ից է եղել

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի և Ավանի նստավայրում շարունակվում են ակցիաները։ Դրան զուգահեռ ընթանում է նաև 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատական նիստը։ Այսօր Ռոբերտ Քոչարյանի դեմ պայքարող խմբի անդամները կրկին ներկայացրին իրենց ունեցած տվյալները այն մասին, որ Քոչարյանի աջակիցների շարքում կան նախկին կուսակցականներ։

Երեկ նրանց թիրախում նախկին ՕԵԿ-ական և Երևանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված Գագիկ Բաղդասարյանն էր, ով այսօր պայքարում է ի աջակցություն երկրորդ նախագահի։ Այսօր Քոչարյանի դեմ պայքարող խումբը ներկայացրեց Ռոման Նազարյանի կենսագրական մի քանի տվյալներ, օրինակ, որ Նազարյանը «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված է եղել պատգամավորի թեկնածու։ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Նազարյանը հերքեց այդ տվյալները, նշելով, որ ինքը երբեք կուսակցական չի եղել։

«Չեք կարող գտնել մի փաստաթուղթ, որտեղ նշված կլինի, որ ես երբևէ կուսակցական եմ եղել»,-ասաց Նազարյանը: Հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ Նազարյանը «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջադրվել է պատգամավորի թեկնածու, Նազարյանը պատասխանեց, որ ցանկացել է մտնել Ազգային ժողով, որպեսզի հնարավորություն ունենա այդ ամբիոնից իշխանություններին ասել այն, ինչ մտածում է։

website by Sargssyan